167. ՍՏ. ԶՈՐՅԱՆԻՆ
Սիրելի Զորյան
Լևոնին գրեցի, որ խմբագրության կողմից ինձ մի թուղթ ուղարկեք, որ ես այստեղ եկած եմ խմբագրության գործերով և, եթե ստացվել է կոմիտետից, նաև իմ острочка-ի թուղթը։ Որովհետև Լևոնը ծույլ է և կարող է խնդիրքս չկատարել, խնդրում եմ այդ դեպքում բարի լինեք այդ թուղթը ուղարկելու—շատ կարևոր է։ Ներեցեք Ձեզ անհանգիստ անելուս համար։
168. ՋԱՎԱԽԵՑՈԻՆ
(հատված)
Կյանքիս վերջին օրերն եմ ապրում, Ղազար ջան։ Ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է... դեռ ինչքա՜ն գործ կա անելու... Սուտ է, Ղազա՛ր ջան, սուտ, խաբում են ինձ բոլորը... Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում է։
169. Մ. ՇԱՀԽԱԹՈԻՆՈԻՆ
Սիրելի Մարգո[1] Ձեր ծածկաբացիկին պատասխան գրել էի դեռ Երևանում, բայց չգիտես ինչու չուղարկեցի։ Հիմա թղթերիս մեջ գտա այդ պատասխանը՝ Պավլի հավելագրումով։ Իմ պատասխանը խոտանեցի,
- ↑ Նամակը գրված է ռուսերեն։