Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/309

Այս էջը սրբագրված չէ

175. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ (նեոագիր) <1917, 17 մարտի, Սուխումի>~ Շտապ Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Թումանյանին Սուխումից Խոնարհաբար խնդրում եմ գրողների նախագահին, Թիֆլիսի՝ պետական իշխանությունների միջոցով շտապ դիմել տեղիս իշ¬ խանություններին, որպեսզի ինձ պաշտպանեն բժիշկ Շուլցի և- սանատորիայի տնօրենի ծանակումներից։ Այստեղ ոչ ոքի չճա¬ նաչելով, հիվանդ, ես անզոր եմ^։ Տերյան 176. ԱՎ. ԻՍԱհԱԿՅԱՆԻՆ

<1917, մարտ, Սուխումի> • Սիրելի Ավո Շատ վաղուց է, որ դու ինձ չես գրել — ես էլ քեզ։ Չգիտեմ ինչպես է պատահել, որ այդպես է եղել։ Ե՞ս [եմ] մեղավորը, թե՞ դու, թե՞, վերջապես, ամենից զորեղ ու ամենից մեղապարտ պատահմունքը, համենայն դեպս ուզում եմ քավել իմ մեղքը։ Այդ՝ մեղքը այն է, որ ժամանակին քեզ չեմ ուղարկել մեր կազմած ժո¬ ղովածուն։ Խոսքս «Сб. арм. литературы»֊ի մասին է, որ նամակիս հետ ուղարկում եմ քեզ (երկու օրինակ, որ եթե մեկը կորչի, գո-- նե մեկը հասնի)։ Իրոք ժամանակին գիրքը քեզ չի ուղարկվել ոչ թե իմ մեղքով, այլ հրատարակիչների, որովհետև ես նրանց տվել էի քո հասցեն (նրանք էլ պնդում են' թե ես իրանց հասցեն տալուց հետո խնդրել եմ «առայժմ» չուղարկել, մինչև որ ես «հաստատ»• հասցեդ ճարեմ)։ Ինչևէ։ Ներիր և' ինձ, և նրանց։ Մյուս ժողովա¬ ծուն (<<ПОЭЗИЯ Армении>>) երևի ստացած կլինես։ Նա անշուշտ՝ ավելի հետաքրքրական է, քան «մերը»։ Որովհետև սա միայն նոր՝ գրականության է նվիրված և գլխավորապես պրոզային, որ, ինչ —

            309