Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/310

Այս էջը հաստատված է

Ինչպես գիտես, մեզանում շատ թույլ է և անգույն։ Այս բոլորի շուրջը ասելիքներ շատ կան, բայց չեմ ուզում գրել այդ ամենի մասին — մի օր կպատմեմ, եթե հետաքրքրվես։ Ես չգիտեմ ինչու հույս ունեմ, որ շուտով պիտի տեսնվեմ քեզ հետ։

Գրում եմ քեզ Սուխումից, ուր մտել եմ սանատորիա, որովհետև Պետրոգրադ թոքերս վնասել եմ։ Շատ անախորժ է այստեղ և անհամբեր սպասում եմ գարնան բացվելուն, որ գնամ մեր սարերը, ուր, ինձ թվում է, շուտ կբժշկվեմ։ Գրելու բան շատ կա, բայց հալ ու հնար չկա գրելու և չգիտեմ էլ ո՞րը քեզ հետաքրքրական կլինի, ո՞րը ոչ։ Շատերից երևի նեղացած կլինես (ի թիվս այլոց գուցե և ինձնից, որ այսքան երկար ժամանակ չեմ գրել, քեզ)։ Խնդրում եմ ինձնից չնեղանաս, որովհետև դու ինքդ էլ ինձ չես գրել։ Համենայն դեպս հավատա՜, որ քեզ երբեք չեմ մոռացել և միշտ էլ սրտանց սիրել եմ թե իբրև պոետի, թե իբրև ընկերոջ ու մարդու։

Մենք (ես, Պողոսն ու Կարեն Միքայելյանը) որոշել ենք շարունակել թարգմանական գրքերի հրատարակությունը. ունենք դրա համար 10,000 ռուբլի, որ տվել է Միքայելյանը։ Անշուշտ դու ամենապատվավոր աշխատակիցը կլինես մեր, եթե միայն կամենաս։ Սակայն այդ բոլորի մասին կգրեմ դեռ, երբ ստանամ քո նամակը և տեղեկանամ, որ նամակս ու գրքերն ստացել ես։

Առայժմ ողջ լեր, սիրելի Ավո, և մնա պայծառ։

Ընդունիր կարոտագին համբույրներս։

Քո Վահան Տերյան

Ինձ կարող ես գրել մշտապես «Մշակ»-ի խմբագրության հասցեով։ Գոնե մի բացիկով տեղեկացրու գրքերն ստանալուդ մասին, որ խիղճս հանգիստ լինի։


177. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1917, 20—23 մարտի, Սուխումի>

Սիրելի Ցել

Ահա քանի օր է ստացել եմ նամակդ և ուզում եմ պատասխանել, բայց վերջին դեպքերն այնքան շշմեցուցիչ էին