Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/316

Այս էջը հաստատված է

Տոլստոյի թարգմանությունը բաժանել եմ այս ձևով.

I հատոր—Վ. Տերյան
II հատոր—Ս. Զորյան
III հատոր—Դ. Դեմիրճյան
IV հատոր — Ա. Խոնդկարյան

Այս չորս հատորը իմ նախահաշվով, որ, կարծում եմ, միանգամայն ճիշտ է՝ կազմում է մոտ 1500 երես, որի թարգմանոլթյունը կնստի 3000 ռ.-800 ռ. (խմբագրման համար)—ուրեմն 3800 ռ. եթե սրա վրա գանք 200 ռ. էլ անսպասելի հավելումներն ու այլ ծախսերը, կլինի 4000 ռ.։ Գորկիի I հատորն էլ հաշվելով 20 թերթ—320 երես, կնստի—670—700 ռ. թարգմանությունը 200-100 = 1000 ռ.։ Ես կարծում եմ, մոտավորապես նույն ձևով պետք է հաշվել բոլոր գրքերի թարգմանությունը։ (Գորկին և Չեխովը կարող են և ավելի էժան նստել, եթե գտնվեն, որ հավանական է, հին հաջող թարգմանություններ, որոնց համար ավելի պակաս կարելի է վճարել)։ Գորկիի համար ես ոչինչ չեմ արել դեռ. այն պատճառով, որ գրքերը չեն ճարվում։ Նրան կձեռնարկեմ օգոստոսին, երբ Պետերբուրգ լինեմ։ Պողոսը, որքան ինձ հայտնի է, Չեխովից մի քանի բաներ հանձնել է Արս. Տերտերյանին, Արշամին և ուրիշներին։ Նա ինքը մտադիր էր (և կարծեմ սկսել էր) «Преступление и наказание»-ն թարգմանել: Ինձ հանձնված գործը ես հույս ունեմ, որ անպատճառ կկատարեմ իր ժամանակին և կկարողանամ հունվարի 1-ին (ըստ մեր պայմանի) ներկայացնել Պանֆեոնթ պատվելի անդամներին։ Դուք ի՞նչ կանեք, չըգիտեմ—հուսանք, որ դուք ևս պարտաճանաչ լինեք, և հունվարին մենք կունենանք պատրաստ 10 գիրք:

Դերենիկի հետ պայման էինք կապել, որ սկսե գործը, հենց՛ որ ստանա ավանսը։ Զորյանից արդեն ստացել եմ թարգմանած 150 երես, որի հոնորարը խնդրում եմ փոխադրես՝ Թիֆլիս, «Մշակ»-ի խմբագրատուն, Ստեփան Զորյանին: Խոնդկարյանին, քո նամակն ստանալուց հետո վստահ լինելով, որ անհարմար դրության