Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/319

Այս էջը հաստատված է

գրեցեք ինձ՝ իսկույն կուղարկեմ։ Գոնե իմացեք, թե արդյոք հնարավոր չէ՞ վերցնել և գրեցեք ինձ։ Համենայն դեպս եթե փողի կարիք լինի, գրեցեք առանց քաշվելու, կուղարկեմ։ Այդ գիրքը շատ կարևոր է, որ ես ձեռքի տակ ունենամ։ Եթե Մակինցյանը Թիֆլիս է և հանդիպում եք, ասացեք մի լուր տա իր մասին։ Նա պիտի մեր գյուղը գար—ինչո՞ւ չի գալիս։ Լևոնին շատ բարև կանեք, ինչպես և մեր բոլոր բարեկամներին։

Ձեր Տերյան


183. Մ. ՇԱՀԽԱԹՈԻՆՈԻՆ

<1917, հուլիսի II կես, Ախալքալաք>

Սիրելի Գրետա[1]

Ձեր նամակն ստացա հենց նոր և, ինչպես տեսնում եք, պատասխանում եմ անմիջապես, որովհետև այս անգամ հայտնել եք Ձեր հասցեն, թեպետև ոչ մշտական։ Մի շաբաթից մտադիր եմ մեկնել Պիտեր։ Ըստ երևույթին չի հաջողվի Ձեզ տեսնել—ես կանցնեմ Բակուրիանով։ Թիֆլիսում հավանաբար կանգ չեմ առնի (եթե չհաշվենք այն մի քանի ժամը, որ ստիպված կլինեմ այնտեղ անցկացնել գնացքի սպասելով)։ Եթե հաստատապես իմանայի, որ Դուք այնտեղ եք, այն ժամանակ ուրիշ բան։ Ինձ անհրաժեշտ է շտապել Պիտեր—այդ են պահանջում գործերը։ Ես դեռ բոլորովին չգիտեմ, թե որտեղ կլինեմ ձմեռը և առհասարակ ինչպես կտեղավորվեմ, թեև ինձ հաղորդում են, որ արդեն բնակարան վարձված է—ըստ երևույթին Պիտերում ապրելու հնարավորություն կա։ Տեսնենք ինչ կլինի։ Դեռ ամեն ինչ անհայտ է։ Եթե Ձեզ այդ հետաքրքրում է, կգրեմ, երբ ինքս ինձ համար պարզեմ դրությունը (եթե, իհարկե, Դուք ցանկանաք ինձ հայտնել Ձեր հասցեն)։

Ինչ տխրալի է, սիրելիս, որ Կովկասը թողնում եմ առանց Ձեզ սոեսնելու։ Առհասարակ հայրենիքս թողնում եմ տրտմությամբ

  1. Նամակը գրված է ռուսերեն