Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/321

Այս էջը հաստատված է

Ձեր նամակը, Լուսիկի նամակի հետ, ստացել եմ, ինչպես և Ձեր նախորդ նամակները, որոնց չէի կարող պատասխանել, քանի որ Ձեր հասցեն չունեի։ Ինձ գրեցեք հետևյալ հասցեով՝

Петроград, Невский, д. 40,
кв. 25, Вагану Териану


184. ՍՏ. ԶՈՐՅԱՆԻՆ

<1917, օգոստոսի կեսեր, Պետրոգրադ>

Սիրելի Զորյան

Հասել եմ Պետրոգրադ, բայց դեռ տուն ու տեղ եմ լինում, ուստի ժամանակ չի եղել Ձեր թարգմանությունը կարդալու, մանրամասն գրելու։ Մոտ օրերս կգրեմ։ Ես էլ դարձա Թումանյանի «Շունն ու կատվի» կատուն — «հլա նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ»։ Մի օր չէ մի օր «կկարեմ», վնաս չունի։ Դուք ուղարկեցեք շարունակությունը։ Գրեցի Կարենին, որ պակաս մնացած 100 ռ. էլ ուղարկե Ձեզ։ Գրեցեք։

Իմ հասցեն՝ Невский просп., д. 40, кв. 41

Вагану Териан.

Ողջույններով Ձեզ և մեր բոլոր բարեկամներին

Ձեր Վահան Տերյան


185. Կ․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1917, 9 սեպտեմբերի <Պետրոգրադ>

Սիրելի Կարեն

Շնորհավորա՜նք և ողջույն բյո՜ւր քեզ և նշանածիդ, որին թեև ծանոթ չեմ, բայց ճանաչում եմ։ Ես նրան տեսել եմ տարիներ