Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/322

Այս էջը հաստատված է

առաջ[1], երբ նա մի չնաշխարհիկ գիմնազուհի էր չքնաղ նաիրուհու բոլոր բարեմասնություններով օժտված։ Բնականաբար նա իմ աչքից չպիտի վրիպեր։ Եթե այժմ նրա վրա մնացել է այն գեղեցկության ստվերն անգամ—նա արժանի է երկրպագության։ Մնում է ցանկանալ, որ հոգով ևս այդպես լինի, այն ժամանակ կրկնակի պետք է շնորհավորել քեզ։ Ուրեմն, սիրելի Կարեն, մարդկանց շարքն ես անցնում և հիմա կարելի է հետդ լուրջ խոսել... Ասում են «խալաստոկ» մարդը մարդ չէ—ուրեմն հիմա դու մարդ դարձար... Հուսամ էսօր-էգուց Պավղոսից էլ խաբարը կգա, թեև ո՞վ է իմանում նրա բանը։ Ես նրանից ոչ մի լուր չունեմ, թեև գրել եմ։

Դեհ, Կարենս, ողջ լեր և երջանիկ։ Նամակս գրեցի շտապ, հատկապես բացառիկ իրադարձություններն աչքի առաջ ունենալով։ Ամենաջերմ ողջույնս, նմանապես և Սուսանինը քեզ և քո նշանածին, որի անունը դժբախտաբար չգիտենք։ Հուսամ, որ բախտավորությունը չի արգելե քեզ մեկ-մեկ գրելու։

Քո Վահան

Սիրելի և լավ Գրոյին, եթե դեռ այդտեղ է՝ սրտագին ողջույնս։ Մեր կողմը չի՞ գա։ Թե գալու լինի—ասա անմիջապես կայարանից մեզ մոտ իջնի։

Վ.


186. ՍՏ. ԶՈՐՅԱՆԻՆ

<1917, սեպտեմբերի 2-րդ կես, Պետրսգրադ>

Սիրելի Զոյան

Ես այստեղից հեռանալու մտադրություն չունեմ դեռևս և կհեռանամ միայն այն դեպքում, եթե բոլորը հեռանալու լինեն (եթե գեմանացիք վերցնելու լինեն մայրաքաղաքը) կամ եթե սով լինի։ Առայժմ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չկա։ Եթե ուզում եք թարգմանությունն

  1. Եթե դա Տեր-Մկրտչյանի այն աղջիկն է