Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/325

Այս էջը հաստատված է

բացատրեցի, և նա, իհարկե, շատ լավ հասկացավ բանն ինչումն է։ Տեսնենք ինչ է լինելու։ Պատրաստվում ենք «Կաղեդինի» դեմ և պիտի ջախջախենք վերջնական կերպիվ։


191. Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

(հատված)

<1917, նոյեմբեր-դեկտեմբեր, Պետրոգրադ>

«Ղենինը» հարցրեց՝ ի՞նչ են ուզում հայերը։ Ուզում են ջոկվե՞լ ռուսեթից, թե՞ ուզում են միանալ: Ասի ռուսահայերը չեն ուզում ջոկվել, իսկ տաճկահայերը ուզում են անկախ լինել։ — Ինչպե՞ս, ուրեմն երկո՞ւ մաս լինել, հարցրեց «Ղենինը»։ Ասացի՝ ըստ երևույթին առայժմ այդպես կլինի և պարզեցի, որ ես անձնապես կողմնակից եմ, որ միանան երկու հատվածները և հետո ինքնորոշվեն, որ լինելու է, ըստ իս, ինքնորոշում ռուսաստանյան օրիենտացիայով, բայց մեծամասնությունը ուզում է, կարծեմ, որ Տաճկահայաստանն անկախ լինի, իսկ Ռուսահայաստանը՝ Ռուսիայի հետ ներքին ինքնավարությամբ հանդերձ...

Լենինը շատ պայծա՜ռ է և զարմանալի... և պարզ, Տրոցկին է չար ու կծու։ Պետք է որ դու լսեիր սրանց... Ո՞ւր ես, ով դու սիրելի Պավ, որ ի միասին լինեինք... Ցիլը զազիր կերպով «եդինստվո» դարձավ—վա՜յ մեզ և բյուր ափսոս։ [Բայց նա միշտ պաշտում էր Պլեխանովին, ես, սակայն, երբեք չեմ բաժանել այդ պաշտամունքն ու հիացմունքը և չեմ սիրել Պլեխանովին, միշտ Լենինին ավելի եմ սիրել, թեև, իհարկե, չեմ բացասում ծաոայությունները «հարգարժան նախահոր»...]։ Ինչ որ է, զրույցս սկսում է քաղաքական վեճ դաոնալ, իսկ ես ուղում էի մի քիչ տնավարի «եխտլաթ անել»։


192. Ն. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

(հատված)

<1917, նոյեմբեր-դեկտեմբեր, Պետրոգրադ>

Ղենինն է մեծապայծառ և վեհափառ, և Տրոցկին է չոր ու չար, նկատվում է տենդենց «выставить, показать себя»,