Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/326

Այս էջը հաստատված է

որ բոլորովին չկա Լենինի մեջ: Սա բոլորովին ա՛յլ է, պարզ ու պայծաոափա՛յլ է, բոլորովին նման չէ барин-անման Պլեխանովին, որի արտաքին բոլոր ձևերը ի վնաս իր դիրքի և պատրաստությանն են գնում, իսկ Լենինը լուսավոր ու գրավիչ է և խոսելիս այնքան թափանցող է, որ ակամա վախենում ես՝ թե քn իսկ դրած հարցում նա ավելի շատ գիտե, քան դու ինքդ... Երբ իմ բոլոր դիտողությունները Հայաստանի մասին հայտնեցի և փոքրոգությամբ անհստակ թողի ռուսահայերի խնդիրը, նա ինձ հարց տվեց.

— Մի՞թե տաճկահայերի և ոուսահայերի մեջ կա լեզվական, դավանաբանական կամ այլ որևէ տարբերություն:

Ես հայտնեցի, որ՝ ոչ:

— Այդպիսի դեպքում ինձ անհասկանալի է, թե ինչո՞ւ Դուք խոսում եք միայն տաճկահայերի ինքնորոշման մասին...

Ես հայտնեցի, որ այդ խնդրի մասին ես ունեմ առանձին իմ կարծիքը, որ ռուսահայերի համար առայժմս պետք է մնալ խորհուրդների հետ, մինչև որ տաճկահայերը հավաքվեն և այն ժամանակ միասին ինքնորոշվեն, իմ կարծիքով՝ ռուսական օրիենտացիայով, բայց հաստատ համոզված չլինելով, թե հայերի մեծամասնությունն էլ (միտքս ընկան «տղերանց» քյալլագյոզությունները) այդպես կուզենա, խնդրի ժամանակավոր լուծումը այդպես հարմար եմ դատում...

Եվ դո՛ւ, ով Ներսես-Թովմասդ, որ կասկածում էիր, թե «բալշևիկ» ղեկավարները չեն հասկանա հայերիս ներկա վիճակը՝ ֆրոնտը քանդելու և ռուս զորքերը հանելու վերաբերմամբ, այժմ իմացիր և հավատա, որ Լենինը շատ լավ հասկանում է մեր վիճակը...

Ախ, Ներսե՛ս, Ներսե՛ս, պետք է լսեիր ինձ, գայիր Պետրեպոլ քաղաքը, որ տեսնեիր՝ ի՜նչ դեմքեր կան և ինչպիսի մժեղներ են ձեր այդտեղի «դեմքերը»...


193. ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

(հատված)

<1917, դեկտեմբեր, Պետրոգրադ>

Այստեղ կազմվում է հայկական կոմիսարիատ, որ կապ կըպահպանե կենտրոնական կառավարության և տեղական բոլոր