Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/33

Այս էջը հաստատված է

ձգձգում է հոդվածը և թուլացնում տպավորությունը։ Ավելի լավ կլիներ, եթե ուղղակի արտահայտվեին դրությունները (положения) և պատկերավորվեին (иллюстрировались) օրինակներով։ Մանրամասնությունների մեջ չեմ ուզում մտնել։ Հոդվածը լավ չի մշակված, մանավանդ վերջը: Առաջին մասը շատ լավ է, վերջին մոտ թուլանում է։ Երկար է оступление-ն հասարակական-ազգային խնդրին վերաբերվող։ Դա պետք է ավելի կարճ լինի։ Բացի այդ, այնտեղ, որքան հիշում եմ մի անգամ կարդալուց, գործին անմիջապես չվերաբերվող, հարցեր ծագեցնող (հեռո՜ւն տանող հարցեր) կետեր կան և պնդումներ։ Ալմանախը տպագրվում է դանդաղ, այնպես որ հոդվածիդ տպագրությանը երևի կհասնես և, եթե համաձայնես մեր ցուցումներին, կանես կարևոր ուղղումները։ Ինչ խոսք, որ հոդվածդ, ես չեմ կասկածում, որ կընդունվի և հաճությամբ կկարդացվի: Վերջին նկատողությունդ քո թույլ ուժերի մասին և այլն թեև անկեղծ է, բայց անտեղի և իմ կարծիքով պետք է դուրս գցվի անպայման։ Մոտավորապես նույնն է Պոլի կարծիքը։

Արդ, ուրախությամբ ողջունում եմ քեզ ես էլ, Պոլն էլ։ Աստված քեզ առողջություն տա, ապրես, ամեն։ Կարենոյից կխնդրեմ հոնորարիդ մասը (10 ռ.) և կհանձնեմ Կոլյային։ Կարծում եմ, ոը չի մերժի։ Հոդվածներ տվել են Ծատուրը (լավ է), Կուսիկյանը, Պոլը, դու։ Ուզում է տալ, կարծեմ, Մեսնիկը։ Բայց Ալմանախը շուտ չի տպվի, որովհետև Ավետիքյանը գրաշար չունի և գուցե տանք Բարխուդարյանին։

Ես ողջ եմ, առողջ։ Ծանրաբեռնված եմ աշխատանքով, բայց շատ բան չեմ կարողանում անել։ Այս երկուշաբթի այստեղ ճաշ տվին Շիրվանզադեին։ Ես ու Պոլն էլ այնտեղ էինք։ Ասվեցինք իհարկե, «պատշաճ» ճառեր։ Նողկալի՜ երեկո էր...

Գրքիս տպագրությանը այսօր ձեռք զարկի։ Պատվիրեցի թուղթ Պետերբուրգի բերելու Բարխուդարյանին, որը, ի դեպ շատ էժան է վերցնում տպագրելու — ամբողջ գրքի մեջ 50— 60 ռուբլի։

Ավետիքյանից էժան, այնպես որ դա միջոց է տալիս ինձ լավ թղթի վրա տպելու գիրքս։ Ստացա Պիճիկի թերթը («Նոր խոսք»)։ Մի քիչ չոր է, եթե չասեմ, որ ուղղակի չոր է։ Պետք է մի քիչ ավելի գրական բաժինը մեծացնել, որ ընթերցող լինի, թե չէ դժվար թև:

Վ. Տերյան, հատ. IV