Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/332

Այս էջը հաստատված է

Պիտերի բնակարանը առայժմ իմ ձեռքին է, բայց խոստացան վերցնել երկու կուրսիստկա, կուսակցական ընկերներ։ Ես դեռ չգիտեմ վերցրե՞լ են, թե ոչ։ Գրում եմ Կուսիկովների տանը, որտեղ ինձ պահեցին գիշերելու, ուշ լինելու պատճառով։ նրանք բարևում են քեզ։ Այսօր Իոսիֆը ինձ մոտ էր եկել և նրա հետ առաջին անգամ եկա այստեղ: Նինա Մոիսեևնան շատ ուրախ էր իմ գալուն։


198. Ս. ՏԵՐՅԱՆԻՆ

<1918, մարտի II կես-ապրիլ, Մոսկվա>

Թանկագին Լյուլյա[1]

Նամակ եմ գրում, բայց չգիտեմ, թե ինչպես եմ ուղարկելու։ Եթե օրերս Կովկաս մեկնող չլինի, փոստով կուղարկեմ՝ գուցե թե հասնի։ Ձեռագիրդ ինձ շատ անհանգստացրեց, բայց բացարձակապես անկարելի էր գալ և որքան էլ ծանր էր, բայց պետք է այստեղ մնայի։ Միակ բանը, որ ինձ փոքր-ինչ հանգստացնում է, այն միտքն է, որ հեռագիրդ թելադրված էր իմ նկատմամբ ունեցած անհանգստությամբդ։ Աղերսում եմ ճակատագրին, որ դա հենց այդպես լինի և ոչ թե որևէ այլ բան։ Մեր գործերը, այսինքն մեր կոմիսարիատի գործերը, չեն կարգավորվել, և հասկանալի է, որ դա ինձ շատ է ներվայնացնում, քանի որ եթե կարգավորվեին, ապա ինձ համար ավելի հեշտ կլիներ գոնե մի որոշ ժամանակով այստեղից դուրս պրծնել։ Մոսկվա փոխադրվելը գործը կասեցրեց — այստեղ ստիպված ենք նորից տեղավորվել, դա սարսափելի գլխացավանք է։ Պե՞տք է քեզ ասել, որ ախր առհասարակ գործերը խառնափնթոր են և դժվար է կարգ ու կարգապահություն հաստատել։ Մեր տեղափոխվելու օրերին Պիտերում խուճապ էր, թեև աննշան։ Հիմա խուճապը հանդարտվել է և, ըստ երևույթին, գերմանացիները առայժմ չեն հարձակվի։ Անձամբ ես ամբողջ ժամանակ հանգիստ էի, ավելի ճիշտ՝ անտարբեր։ Իմ անհանգստությունը վերաբերվում էր ոչ անձնապես ինձ, ոչ էլ ծավալվող իրադարձություններին,

  1. Նամակը գրված է ռուսերեն: