Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/335

Այս էջը հաստատված է

Բայց հիմա այդ հույսն էլ եմ կորցրել։ Եթե դու որևէ պատճառով չես կարող գալ, ապա, ի սեր Աստծո, աշխատիր քո մասին մի լուր ուղարկել։ Առանձնապես ծավալվել չեմ ուզում, Աստված գիտի, նամակս կհասնի՞, թե ոչ։ Եթե հնարավոր է, անհապաղ եկ, ես շատ եմ կարոտել քեզ և շատ եմ անհանգստանում։ Խիստ ցավալի է, որ չեմ կարող քեզ փող ուղարկել, որովհետև մարդ չկա, որի հետ ուղարկեմ: Նամակը կարող են ուղարկել որևէ մեկի հետ կամ փոստով, իսկ փողը հազիվ թե։ Եթե հնարավոր լինի, այդտեղ որևէ մեկից վերցրու, պայմանով, որ վճարվի Մոսկվայում, ես անմիջապես կվճարեմ։ Չէ՞ որ կան ստավրոպոլցիներ, որոնք հավանաբար ուզում են յուրայիններից որևէ մեկին փող ուղարկել այստեղ, ահա թող քեզ տան. հենց որ գաս կամ (գալդ անհնար լինելու դեպքում) գրես, որ այսինչին հանձնեմ այսքան փող, ես անմիջապես կտամ։ Շատ կուզենայի, որ գայիր: Ես ռիսկ կանեի մի անգամ էլ գալ ձեր կողմերը, բայց չգիտեմ... Մի քիչ էլ կսպասեմ, եթե հնարավոր է, ավելի լավ է դու եկ։ Ուկրաինայի վրայով մարդիկ գալիս են։ Ամենացավալին այն է, որ քեզ փող ուղարկել չի կարելի։ Գրիր գոնե մի քանի տող։ Աշխատիր անպայման քո մասին տեղեկացնել։ Դե առայժմ, համբուրում եմ։

Քո Վահան

Գրում եմ հապճեպ։ Այսօր ինչ-որ մեկը գնալու է Ուկրաինա և մի ծանոթ (Կարենոյի աներձագը) խոստացավ և իմ նամակը հանձնել նրան։

Վ.

Հասցես՝ Лубянская площадь, дом «России», кв. 8, Герасиму Сергеевичу Микаеляиу

Ինձ


200. Ս. ՏԵՐՅԱՆԻՆ

<1918, սեպտեմբերի 2 կես, Մոսկվա>

Թանկագին Սուսաննա[1]

Նորից քեզ գրում եմ «յա բախտ», թեև այն մարդը, որի հետ նամակս ուղարկում եմ, խոստանում է ինչ գնով էլ լինի գտնել քեզ

  1. նամակը գրված է ռուսերեն