և հանձնել ոչ միայն նամակս, այլև երեք հազար ռուբլի փող, որ նրա հետ ուղարկում եմ քեզ։ Տա աստված, որ այդպես լինի, բայց գլխավորը, որ վերջապես քեզանից որևէ տեղեկություն ստանամ, որովհետև այս դրությունն արդեն անտանելի է, իսկ մյուս կողմից՝ ես ոչ մի հնարավորություն չունեմ ինքս գալու քեզ մոտ։ Անշուշտ կհասկանաս, թե ինչու... Արժե՞ խոսել այն մասին, թե ինչպես եմ կարոտել քեզ և ինչպես եմ անհանգստանում։ Եղա Հյուսիսային Կովկասում, հատկապես Պյատիգսրսկում — Եսենտուկիում և նորից, հասկանալի պատճառներով, չկարողացա անցնել քեզ մոտ։ Հիմա մնում է խնդրել, որպեսզի դու փորձես գալ այստեղ, եթե դա հնարավոր լինի և կապված չլինի վտանգների հետ։ Այդ ամենի մասին (հատկապես՝ ինչպես գալ և այլն) քեզ կպատմի սույն նամակս հանձնողը։ Գալ կարելի է, իհարկե, միայն Ուկրաինայի վրայով։ Տորկան ինձ ասել է, թե իմացել է ինչ-որ ստավրոպոլցիներից, որ դուք մեկնել եք (այսինքն դու և ձերոնք բոլորը) Ռոստով կամ Եկատերինոդար։ Ես ոչինչ չգիտեմ։ Շատ, շատ եմ անհանգստանում, հատկապես Մարտինի համար։ Չգիտեմ ինչո՜ւ, բայց նրա համար ավելի։ Ի սեր Աստծո, եթե որևէ պատճառով քո գալը կարելի չլինի, անպայման որևէ մեկի հետ լուր ուղարկիր քո և ձերոնց մասին։ Եթե այդ երեք հազարը չբավականացնի, ապա Ռոստովում կարող ես դիմել Սիմեոն Հակոբյանին, իմ բարեկամին (որի հետ ես հաշիվներ ունեմ), և նա քեզ կտա որքան հարկավոր է, մենք հետո նրա հետ հաշիվներս կմաքրենք։ Այդ տեսակետից բոլորովին չամաչես նրանից և որքան հարկավոր է վերցրու։ Նրան Ռոստովում-Նախիջևանում գտնելը դժվար չի լինի — նա հայտնի ժուռնալիստ է, Բաքվի «Արև» թերթի նախկին խմբագիրը։ Դիմիր Փորքշեյանին (երդվյալ հավատարմատար)— նույնպես իմ (կարծեմ նաև քո) ծանոթին—նա Հակոբյանին կգտնի։ Այս վերջինս, ինչպես նաև Փորքշեյանը կարող են քեզ օգնել մեկնելիս՝ եթե այդ վճռելու լինես։ Ես կսպասեմ քո գալստյան կամ գոնե նամակին։ Նամակ անպայման ուղարկիր։ Սահմանից կարող ես շտապ հեռագրել ինձ՝ Մետրոպոլ հյուրանոցը, և ես կգամ քեզ դիմավորելու կամ կուղարկեմ որևէ մեկին որպես ուղեկցող։ Եթե Սմոլենսկով անցնելու լինես, գիտցիր, որ Ալյոշան
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/336
Այս էջը հաստատված է