շատ ընթերցող գտնի ծանր հոդվածներով բեռնավորված ժուռնալը։ Ընթերցողից այդքան մեծ լարում չի կարելի պահանջել, այն էլ մեր ընթերցողից։ Պետք է մի քիչ պոպուլեր բան տալ։ Ինչևիցե՝ սա երկար խոսակցություն է։
Սուսաննան բարևում է:
Գանգատվում ես, որ նամակ չեմ գրում։ ճշմարիտ է, իրավունք ունես գանգատվելու, բայց հավատա, որ չեմ կարողացել գրել և ոչ թե չեմ ուզեցել: Իսկ թե ինչո՞ւ չեմ կարողացել, ինքս էլ չգիտեմ։ Բարևս կհաղորդես Մելիք Դավիդովիչին և Վարյայի մորը և մանավանդ ամենաջերմ բարևս Վարենկային (այդ անունը միշտ հիշեցնում է Լերմոնտովին և նրա Варенька Лопухнна-ին, որի վրա, Լերմոնտովի հետ, ես էլ եմ սիրահարված եղել դեռ աշակերտ ժամանակվանիցս)։
Հա, ի դեպ, դու գիտես, որ ես ու Պոլը կազմակերպել ենք «Պանթեոն» Հրատարակչական ընկերություն: Այս օրերս կուղարկենք լրագրներին մի նամակի, որով խնդրում ենք հայ հեղինակներին, որ երբևիցե թարգմանել են Լերմոնտովից, ուղարկել մեզ իրենց թարգմանությունները, որ օգտվենք Լերմոնտովի երկերի երկհատոր ժողովածուն հրատարակելիս։ Այդ «Պանթեոն»-ի առթիվ քեզ հետ խոսելիքներ ունեմ, բայց թողնում եմ հետագային։ Ի՞նչ ես անում դու։ Ե՞րբ կգաս։ Ասում են ձեր ֆակուլտետում քննությունները սկսվում են նոյեմբերի 25-ին։ Ուրեմն այդ Ժամանակներին կգա՞ս: Գրի՛ր: Ողջ լեր։
23. Ց.ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Կարենոյին դիմեցի քո առաջարկությամբ — տալ ավանս, սակայն նա մերժեց, ասաց չունեմ։ Հայտնում եմ այդ քեզ ի գիտություն։ Ուրեմն մնում է այդ գումարը մի կերպ մտցնել համալսարանի կասսան։ Ասում եմ մի կերպ, որովհետև մեզանում ևս (մեր, Պոլի, Կոլյայի մոտ) կրիզիս է։ Բայց ասում եմ մի կերպ