Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/356

Այս էջը հաստատված է

հայ հայրենասերներին, որոնք ոչ միայն իրենք էին հավատում իմպերիալիստական Եվրոպայի գիշատիչ դիվանագետներից Հայաստանի համար աղերսելով ազատություն ստանալու հընարավորությանր, ոչ միայն այդ պատրանքներով սնում էին ժողովրդական լայն մասսաներին, այլ շատ հաճախ ենթարկվում էին հենց այդ դիվանագետների նողկալի պրովոկացիային, վաղաժամ ապստամբության հանելով ժողովրդական մասսաներին և նրանց ենթարկելով անողոք ճնշման։

1914 թվի մայիսին ձեռնամուխ եղան Հայաստանի կառուցմանը նոր հիմունքներով՝ համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև նույն թվի հունվարին կնքված պայմանագրի, բայց վերահաս պատերազմը վերջ դրեց ամեն ինչին։ 1914 թ. հոկտեմբերին Թուրքիան, խառնվելով պատերազմին, անմիջապես վերացրեց բոլոր կապիտուլյացիաները, ինչպես և Ռուսաստանի հետ կնքած համաձայնագիրը Հայաստանի վերաբերյալ։ Վերացվեցին նաև այն բոլոր արտոնությունները, որոնցից վաղուց ի վեր օգտվում էին հայերը որպես կրոնական համայնք։

Ամբողջովին պանիսլամիզմի գաղափարով տոգորված երիտասարդ թուրքերի կառավարությունը, հայկական չարաբաստիկ հարցից մեկընդմիշտ ազատվելու պատրվակ որոնող էնվերի ու Թալյաթի տիպի իմպերիալիստական երազողներ հայրենասերների գլխավորությամբ, օգտվեց համաշխարհային հրդեհից, որպեսզի ամենաարմատական ձևով լուծեր հայկական հարցը։ Այդ կառավարությունը վճռեց հայերին ֆիզիկական բնաջնջման ենթարկել, որպեսզի դրանով իսկ մեկընդմիշտ վերջ տար Հայաստանի վերաբերյալ հարցին։ Երիտասարդ թուրքերի կառավարության համար իր ոճրագործ մտադրության պաշտոնական քողարկում և արդարացում ծառայեց Ռուսաստանում հայ խոշոր բուրժուազիան, նրա հավատարմատարները կամ գործակատարները ներկայացնող անպատասխանատու պոլիտիկանների մի խմբի ելույթը։ Հենց այդ հայ բուրժուազիայի և բուրժուական ինտելիգենցիայի ու հոգևորականության միջավայրից ելած նրա գործակատարների մոտ պատերազմի սկզբում ռուսաստանյան «իմպերիալիստական պատրիոտիզմը»այնպիսի բոցավառ-փոթորկալի բնույթ ստացավ (իհարկե, ոչ առանց պատերազմական խոշոր եկամուտների քաղցր կանխաճաշակման ազդեցության), որ այդ խումբը հարկ