համարեց «հայ ժողովրդի փրկության համար» հարաբերությունների մեջ մտնել Կովկասում ցարական սատրապ Վորոնցով-Դաշկովի հետ և նրան իր ծառայություններն առաջարկեց, հայերի կողմից բանակին տրվող զինվորների սովորական կադրից բացի, ստեղծելու հայ կամավորական ջոկատներից կաղմված նշանակալից կադրեր։ Ցարական սատրապը մեծահոգաբար համաձայնեց բավարարելու հայ կապիտալիստների և նրանց գործակատարների հայրենասիրական եռանդը։ Իսկ որպեսզի մասսաների տրամադրությունը բարձրացնեն, այդ պարոնայք տարածեցին մի կեղծ լեգենդ այն մասին, թե ցարական կառավարությունը խոստացել է Թուրքահայաստանում ստեղծել վեց վիլայեթից բաղկացած ինքնավար Հայաստան։ Հայ կամավորների ելույթը երիտասարդ թուրքերի կառավարության կողմից օգտագործվեց որպես պաշտոնական քողարկում և արդարացում ռեպրեսիվ միջոցներ գործադրելու համար, որոնք թելադրվում էին «պատերազմական ժամանակի» պայմաններով, ընդդեմ ապստամբած հայ «դավաճանների»։ Սկսվեց, մի կողմից, Թուրքահայաստանի խաղաղ և անզեն հայ ազգաբնակչության անողոք բնաջնջումը և, մյուս կողմից, հայերի բռնի արտաքսումը Միջագետք, ըստ որում, արտաքսումը զուգակցվում էր ոչ միայն հայերի ամբողջ ունեցվածքի կողոպուտով, ոչ միայն դաժանություններով, այլ շատ հաճախ արյունալի դատաստանով, այնպես որ արտաքսվողների կեսից ավելին կործանվեց մարդասպանների ձեռքով, աքսորավայրը չհասած։
Բնաջինջ արվող ու արտաքսվող հայերի այդ ամբողջ զանգվածից շատ քչերն ազատվեցին։ Ամերիկյան միսիոներների վկայությամբ՝ Միջագետքի զանազան կետերում կենտրոնացած են մոտ 1/2 միլիոն հայեր, որոնք հազիվ են քարշ տալիս իրենց խղճուկ գոյությունը։ Մի որոշ քանակությամբ հայեր ողջ են մնացել (գլխավորապես՝ արհեստավորներ, մասնագետ—տեխնիկներ և բանվորների որոշ կատեգորիաներ, որոնց թուրքերը ողջ են թողել իրենց կարիքների համար) Կոնիայում և Թուրքիայի այլ կետերում, բայց նրանց ստույգ թիվը կարելի է որոշել միայն պատերազմի ավարտվելուց հետո։
Ռուսաստան կարողացել են փախչել միայն երեք հարյուր հազարից փոքր-ինչ ավելի հայեր, որոնք տեղաբաշխված են Անդրկովկասի զանազան կետերում, սպասելով, թե իրենց երբ