Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/359

Այս էջը հաստատված է

կազմակերպություններին՝ գաղթականներին հայրենիք վերադարձնելու և տեղավորելու Թուրքահայաստանում։

Մինչև այժմ դեպի հայերը նույնպիսի վերաբերմունք ուներ նաև զինապարտությունից թաքնված ռուսական բուրժուազիայի ներկայացուցիչների զգալի մասը, որ տեղավորվել էր Զեմգորում և Կարմիր Խաչում։ Հին չինովնիկների այդ ամբողջ ավազակախումբը միշտ բացահայտ թշնամանք էր հայտնում դեպի հայերը, դեպի այդ «կիսամորթ ժողովուրդը», որը դեռ համ արձակվում է «ազատագրման հույս տածելու», և այդ մարդիկ երբեք հարմար առիթը բաց չեն թողնում, որպեսզի պրովոկացիոն կերպով զինվորներին գրգռեն հայերի դեմ, ասելով, որ «հենց հայերի պատճառով են զինվորները տանջվում խրամատներում քաղցի ու ցրտի մեջ», երբեք չհիշատակելով պարոնայք միլյուկովների ու կերենսկիների իմպերիալիստական ախորժակների մասին։ Մեզ, հայերիս համար ամենևին գաղտնիք չէր այն, որ այս վերջինիս կառավարությունը Հայաստանի նկատմամբ վարած իր քաղաքականությամբ բոլորովին չէր տարբերվում արտաքին գործերի մինիստր Միլյուկովի կառավարությունից և շատ քիչ էր տարբերվում ցարական կառավարությունից և դա մի ավելորդ անգամ ապացուցվում է Արտաքին գործերի մինիստրության այժմ հրապարակվող գաղտնի գրագրությամբ։ Մինչդեռ Կերենսկու կառավարությունը հնարավոր էր համարում խոսել «լեհ ժողովրդին անկախություն» շնորհելու անհրաժեշտության մասին (Լեհաստանին, որը գտնվում էր գերմանացիների ձեռքին) — չէ՞ որ հենց այդպես էր վարվում ցարական կառավարությունը, ազատություն շնորհելով Ավստրիայի, Գերմանիայի և այլոց «լծի տակ» գտնվող ժողովուրդներին ու երկրներին և ոչ թե նրանց, ովքեր նվաճված ու ստրկացված են իր իսկ կողմից, բայց Հայաստանին անկախություն շնորհելու մասին նա չէր խոսում կամ խոսում էր այնքան մշուշապատ, որ պարզ էր դառնում ինքնորոշման որևէ հնարավորություն տալու ցանկության բացակայությունը։

Մենք, հայ սոցիալ-դեմոկրատներս (բոլշևիկներս), հաստատ գիտենք, որ լոկ պրոլետարական-գյուղացիական հեղափոխությունը և բանվորների ու չքավորագույն գյուղացիների կառավարության ստեղծումը կարող է ազատություն բերել մեր արտասահմանյան եղբայրներին, թուրքահայերին և բուժել նրանց խոր վերքերը։ Մենք