Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/36

Այս էջը հաստատված է

բավականացիր, երևի ինքդ էլ գիտես, կամ եթե կարդաս, կտեսնես այԺմ, թե ինչ պետք է անել: Այդ է։ Այս նամակս էլ գրում եմ մասամբ Միքաելյանի առաջարկությամբ, որովհետև դու նրան խնդրել ես շուտով քեզ հայտնել հոդվածիդ վիճակի մասին մի տեղեկություն: Բացի այդ, այսօր Կոլյան ասում էր, թե քո քննությունները սկսվում են դեկտեմբերի 9-ին և խնդրում էր ուղարկել քեզ ցուցակը (քննությունների): Այս րոպեիս մոտս չէ այդ ցուցակը — վաղը կվերցնեմ Կոլյայից և կղրկեմ, թեև կարծեմ դա կարևոր չի, Քանի որ հայտնում եմ, որ 9-ին է քննություններիդ սկիզբը:

Ուրեմն շուտով կգաս, խոսելու առիթ դեռևս կունենանք:

Ջերմագին բարևս Վարյային և ձերոնց:

Քո Վահան

25. Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

(հեռագիր)

1911, 25 դեկտեմբերի, Մոսկվա

Դեկտեմբերի 23-ին «Պանթեոն»-ի խմբագրությունը կազմակերպել էր Ձեզ նվիրված դրական երեկո՝ Ձեր դրական գործունեության 30-ամյակը լրանալու առթիվ: Երեկոյին մասնակցեցին խարխուդարյանը, Վեսելովսկին, Զարիֆյանը, Կուսիկյանը, Մակինցյանը, Մամիկոնյանը, Տերյանը, «Պանթեոն»-ի խմբագրությունը հղում է Ձեզ անկեղծ ողջույն։

Մակինցյան, Տերյան

26. Ո. ԱՆՈՓՅԱՆԻՆ

1911, 28 դեկտեմբերի, Մոսկվա

Հարգելի պարոն Անոփյան

«Պանթեոն» Հրատարակչական ընկերությունը, որ նպատակ է դրել իրան հրատարակել եվրոպական և ռուս հեղինակների լավագույն երկերը հայերեն լեզվով, որոշել է հրատարակել ի թիվս