Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/375

Այս էջը սրբագրված է

միայն 1918 թվականի (տե՛ս այս հրատարակության 8-րդ հատոր, № 92 նամակի 1-ին ծանոթագրությունը (էջ 404):

2 1912 թվականին Տերյանը Մոսկվայում հրատարակեց «Բանաստեղծություններ»-ի գիրքը: Գրքի կազը ձևավորել է Մարտիրոս Սարյանը: Այդ գիրքը Տերյանն ուղարկել է Անթառամին, իսկ նա 1969 թվին տվել է ինձ։ Տիտղոսաթերթի վրա Տերյանի ինքնագիրը կա. «Милой Антеньке на добрую память от Ваана Терьяна. 1912. IV—23 Москва». Դիտողությունն այն մասին, թե Անթառամ Միսկարյանը գիրքը չի կարդա, Տերյանն ասել է, նկատի ունենալով Անթառամի հայերեն չիմանալը։

3 Անթառամ Միսկարյանն ինձ պատմել է, որ երբեմն Վահանն առանձնապես պահանջ էր զգում կարեկցության և այդպիսի րոպեներին շատ էր ձգտում դեպի նա։ Անթառամ Միսկարյանի բացատրությամբ, դա առաջանում էր տվյալ րոպեի նրա տրամադրությունից, նրա ինչ-որ ապրումներից, որոնք Վահանը կարող էր պատմել միայն Անթառամին։

11

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի, գրված է փողի փոխանցման կտրոնի («обрезной купон»,) վրա։

12

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):

Թվագրվում է ըստ բովանդակության։

1 Վսեվոլոդ Ֆեոդորովիչ Միլլեր (1848—1913) — լեզվաբան, ֆոլկլորիստ և ազգագրագետ, 1897—1911 թվականներին եղել է Լազարյան ճեմարանի դիրեկտոր։

2 Ռուս հայտնի պատմաբան Վ. Օ. Կլյուչևսկին (1841 —1911) մեռել է 1911 թվականի մայիսի 12-ին («Մշակ», 1911, 74 108, 24 մայիսի, «Ալյուչևսկու մահը և թաղումը»)։

3 Հունիսի սկզբին Տերյանը կնոջ հետ Ստավրոպոլում էր (տե՛ս № 15 նամակը )։

4 Տե՛ս № 2 նամակի 1-ին ծանոթագրությունը։

5 Այս հարցի շուրջ ստեղծվել է մի ամբողջ պատմություն՝ հիմնված թյուրիմացության վրա։ Մեղադրել են մեզ, թե ինչպե՞ս կարող էր Տերյանը հունվարին գրել, որ ստացել է «Баку» թերթից կտրած հոդվածները» («Երեքհատորյակ», հատոր 3, էջ 233), իսկ հետո մայիսի նամակում խնդրել Ցոլակ Խանզադյանին՝ գնալ «Баку»-ի խմբագրություն և իրեն ուղարկել «այն №-ները, որոնցում իմ մասին հոդվածներ կային (Քաջազնունու և Մանուչարյանի)» («Երեքհատորյակ», հատոր 3, էջ 240)։ Եվ հետևում էր մեղադրանքը, թե սխալ են թվագրված նամակները, թե «մայիս» թվագրված նամակը ավելի վաղ է գրված, քան «հունվար»