Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/377

Այս էջը սրբագրված է

«Մշակ», 1910, X 162 (25 հուլիսի)։

Մարգար, «Գրական էջեր» - «Գարուն», «Հորիզոն», 1910, № № 124, 126, 128, 129, 130 (9, 11, 13, 15, 16 հունիսի)։

Տերյանի մասին խոսում է № 130—ում։

15 Նկատի ունի Վարդգես Ահարոնյանի գրախոսությունը «Գարոձ»-ի 2-րդ գրքի մասին («Հորիզոն», 1911, № 87):

13

Տպագրվում է ըստ հեռագրի (ԳԱԹ, Ալեքսանդր Շիրվանզադեի ֆոնդ)։

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1911, № 106 (21 մայիսի). «Սուրհանդակ», 1911, № 302 (21 մայիսի). «Հորիզոն», 1911, № 110 (25 մայիսի)։ «Մշակ»-ը հեռագրից առաջ գրել է հետևյալ ծանոթագրությունը. «Մենք ստացանք Մոսկվայից, ամսիս 19-ին, Շիրվանզադեին ուղղված հետևյալ հեռագիրը, որ ուղարկված է նաև Թիֆլիսի բոլորհայ լրագիրներին»։

1 Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակը տոնվեց 1911թվականի մայիսին: Հոբելյանական նիստը տեղի ունեցավ մայիսի 22-ին։

2 «Գարուն» ալմանախների խմբագրության անդամները ակնարկում էին հայտնի միլիոնատեր Ալեքսանդր Մանթաշյանին և նավթահանքատեր ու գործարանատեր Համբարձում Մելիքյանին։ Դրանցից առաջինը հոբելյանական հանձնաժողովի պատվավոր նախագահն էր, երկրորդը՝ նախագահը։ Հեռագրին պատասխան-հոդվածով («Հրապարակական պատասխան («Գարուն» ալմանախի խմբագրության անդամներին)» հանդես եկավ Համբարձում Մելիքյանը («Հորիզոն». 1911, № 108, 22 մայիսի)։ Համբարձում Մելիքյանի այդ հոդվածի առթիվ ալմանախների խմբագրության անդամները մամուլում («Հորիզոն», 1911, № 128, 16 հունիսի։ «Սուրհանդակ», 1911, № 323, 17 հունիսի) հրապարակեցին «Հրապարակական պատասխան» (տե՛ս այս հատորի «Հավելված» բաժնում)։ «Հորիզոն»-ի խմբագրությունը այդ պատասխանը օժտել էր ծանոթագրությամբ. «Պ. պ. հոդվածագիրների խնդրի համաձայն, տպում ենք անփոփոխ։ Մենք դեռ կանդրադառնանք այդ հարցին»։ «Սուրհանդակ»-ը միայն նշել է, որ «այս պատասխանը տպված է «Հորիզոն»-ի № 128֊ում»։

14

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

15

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Կարապետ Կուսիկյանի ֆոնդ) և առաջին անգամ։

Նամակի վերջում Սուսաննա Տերյանը ռուսերեն գրել է. «Հարգելի Նինա