Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/379

Այս էջը սրբագրված է

20

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

21

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

22

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Կարեն Միքայեյյանի։

2 Խոսքը Ցոլակ Խանզադյանի «Ավետիս Ահարոնյան» հոդվածի մասին է, որ տպագրվեց «Գարուն» ալմանախի 3-րդ գրքում, հետագայում նաև առանձին (Երևան, 1926):

3 Խոսքը «Գարուն» ալմանախի մասին է։

4 Ծատուրը — Ալեքսանդր Ռուբենին:

5 Գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ:

6 Լույս տեսավ 1912 թվականին («Բանաստեղծություններ», 1-ին հատոր, Մոսկվա):

7, 8 «Նոր խոսք»-ը գրական-հասարակական և քաղաքական երկշաբաթաթերթ էր, որ հրատարակվում էր Բաքվում 1911 —1912 թվականներին (ընդամենը 4 համար): Խմբագիր-հրատարակիչներից մեկը Գ. Պիճիկյանն էր:

9 Այստեղ ընդհատվում է նամակը Սուսաննա Պախալովայի կարճ նամակով Վարվառա Խանզադյան-Հարությունյանին. «Սիրելի Վարյա, Ձեզ բարև եմ հղում: Վերջապես ե՞րբ կտեսնվենք: Ինչպե՞ս է Ձեր «Լյայյան»: Աստված տա նրան ամենայն, ամենայն բարիք, իհարկե, Ձեզ ևս:

Ողջույն Ցոլակին, Մելիքին: Գրեցեք: Ձեր Սուսաննա»:

10 Հրատարակչական այդ ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականի վերջերին: 1911 թվականի նոյեմբերի 9-ի նամակում Տերյանը հաղորդում է Ցոլակ Խանզադյանին, որ ինքը և Պողոս Մակինցյանը կազմակերպել են «Պանթեոն» հրատարակչական ընկերություն: Օրեր անց թերթերում (օրինակ, «Հորի¬զոն», 1911, № 263, 27 նոյեմբերի) տպագրվեց «Պանթեոն»-ի՝ հեղինակներին ուղղված դիմումը, ուր ասված է. «Մոսկվայում կազմված է «Պանթեոն» անունով մի հրատարակչական ընկերություն, որի նպատակն է պարբերաբար տալ հայ ընթերցողին գրքերի մի շարք եվրոպական և ռուս հայտնի հեղինակների լավագույն գործերից»։

11 Նամակներից մեկը (ուղարկված Ոնոփրիոս Անոփյանին) տե՛ս այս հատորում (№ 26):

12 Տերյանի երազանքը մնաց անկատար՝ այդ ժողովածուն չհրատարակվեց: