Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/381

Այս էջը սրբագրված է

«Տերյանի ինչի՞ն էր պետք սովորել նաև իրավաբանական ֆակուլտետում»։ Նա պատասխանեց. «Ապրուստ վաստակելու համար»։

2 Պատմա-բանասիրական ֆակուլտետ։

3 Վահանչիկ և Ռուբենչիկ—ուսանողներ, որոնք ապրում էին նույն տանը, որտեղ և Միսկարյաններր (նախկին Կոզիխինյան նրբանցքում, այժմ Օստուժևյան փող.)։ նրանցից մեկը սիրահարված էր Մարթային, բայց դա նրան չխանգարեց Մարթայից վերցնել ջութակը և չվերադարձնել։ Տերյանն ըստ երևույթին իմացել է այդ միջադեպը, դրա համար էլ ծաղրանքով է գրում այդ ուսանողներով քույրերի հիացած լինելու մասին և Մարթային միամիտ է համարում (Անթառամ Միսկարյանի ատմածից)։

4 Նիկոլայ Վարագովը ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

28

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թ. №2-ում հրատարակված տեքստի։ Ամսագրում ասված է, որ այս նամակը «տրամադրել է Ա. Տիգրանյանի եղբայրը՝ վաստ. երաժշտագետ ընկ. Արմեն Տիգրանյանը»։

Տարիներ շարունակ, չունենալով այս նամակի ինքնագիրը, տպագրվել է մի մեծ հատված («էջեր Վահան Տերյանի կյանքից», 1959, էջ 101։ «Երեքհատորյակ», հ. Յ, էջ 262—263)։

Թվագրվում է ըստ բովանդակության, նամակի վերջում Տերյանն ավելացրել է. «Նամակս մինչև այսօր չեմ ուղարկել — մոռացել եմ թղթերիս մեջ։ Այս րոպեիս շտապում եմ — միտքս ընկավ։

1912, 13 հունիսի»։

29

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Սուրխաթյան. «Վահան Տերյան (քննադատական էտյուդ)»։ «Մշակ», 1912, № №127, 128 (13, 14 հունիսի),

2 Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը։» տպագրվեց 1912 թ. նրա «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորում։

3 Ն. Մյուրդաշյուր. «Իմ զրույցները»։ «Հովիտ», 1912, № 21 (3 հունիսի)։

Հոդվածում ասված է. «Մի երկու շաբաթ սրանից առաջ այստեղ ժողով կար «Մշակ»-ի հոբելյանին մասնակցելու համար։ Ժողովին ներկա էր նաև Վահան Տերյանը, որը մեր նորագույն բանաստեղծների մեջ իր տաղանդի թարմությամբ և լեզվի ճոխությամբ առանձին պատվավոր տեղ է գրավում։