Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/382

Այս էջը սրբագրված է

Վահան Տերյանը ևս խոսում է այդ ժողովում ու մի սիրուն ճառի մեջ ցույց տայիս, որ ներկայումս մեր բոլոր թերթերը իրենց ուղղությամբ ներկայացնում են մի տձև մասսա, մի կատարյալ քաոս, որի մեջ չգիտես որտեղ է սկսվում սոցիալիզմը և որտեղ է վերջանում ամենասպեցիֆիկ տիրացությունը, հայ տիրացությունը։ Եվ,— ավելացնում է Վահան Տերյանը,— եթե կա մեր մեջ այսօր մի հայ թերթ, որ ունի որոշ ուղղություն, որոշ պրինցիպներ և ոգի ի բռին պաշտպանում է այդ պրինցիպներն ու պայքարում նրանց համար,— այդ թերթը «Հովիտն» է։

Դա անաչառ մարդու, անաչառ հայ գրողի կարծիքն է «Հովիտ»-ի մասին, որ մենք առանձնապես շեշտում ենք ու գնահատության առնում: Գնահատության ենք առնում մանավանդ այն պատճառով, որ Վահան Տերյանը իր դավանած սկզբունքներով, իր մտքի ուղղությամբ նույնքան հեռու է «Հովիտ»-ից, որքան երկինքը երկրից կամ ազնվությունը «Ղարաբաղ»-ից։

Ահա՛ ինչ տեսակ կարծիքներ մեզ համար նշանակություն ունեն, արժեք ունեն»։ Այս կարծիքի շարադրանքը խիստ խմբագրված է. Տերյանը բացասական կարծիքի էր «Հովիտ»-ի մասին։ Հարցերը «պարզվելուց հետո» «Հովիտ»-ը տպագրեց իր սյուներից մեկի՝ Ս. Յ.-ի ժխտական հոդվածը Տերյանի պոեզիայի մասին (№ 26, 8 հուլիսի, «Վահան Տերյան, «Բանաստեղծություններ», 1 հատոր, 1912»)։

4 «Նոր կյանք»-ի այդ տարվա № 3-4-ում (19 փետրվարի) տպագրվել էին Տերյանի «Գարնան քաղաքում» և «Հայտնություն» բանաստեղծությունները։

5 Ռուբեն Դարբինյան. «Ռուսահայ նոր բանաստեղծը և իր բանաստեղծությունները»։ «Ազատամարտ» (Կ. Պոլիս), 1912, № 928 (21 հունիսի)է Պողոս Մակինցյանը այդ է հաղորդել Տերյանին։

30

Տպագրվում է ըստ Կուսիկյանների մոտ եղած ինքնագրի։

1 Յուսուֆ — Հովսեփ Կուսիկյանին Տերյանն այդպես է կոչել։ Հետո նաև «Կարա-Յուսուֆ» — սև մազերի և թուխ դեմքի համար։

2 Այդպես է կոչել Կարապետ Կուսիկյանը Տերյանին (տե՛ս «Մշակ», 1314, № 88)։

3 Ստավրոպոլիս — Ստավրսպոլ։

4 «Դժբախտություն» ասելով Վահան Տերյանը նկատի ունի Կարապետ Կուսիկյանի «Գրական դեմքեր» գրքի կալանքի տակ գրվելը։ «Русские Ведомости» 1912. III. 9 №-ում տպագրված էր. «Московский Комитет по делам печати наложил арест на книгу на армянском языке «Карапет Кусикьян.—Литературные лица. Критический очерк. М., 1912». В книге усмотрены признаки преступлений, предусмотренных во 2 и 6 пунктах 129 ст. Уголовного уложения. Против издателя возбуждено уголовное преследование», նշված կետերում ասված