11 «Հովս Երանելի» — Վահան Տերյանը կազմել է «Հովսեփ Եբանելի»-ից կրճատելով «Հովսեփ» անունը։
12 «Ծանիր ուրեմն»— Ռափայել Պատկանյանի «Բարևագիրեր»-ից է այդ արտահայտությունը։ Ստավրոպոլում հայերը խոսում էին Նոր Նախիջևանի բարբառով։
13 Կատակով է ասում, ակնարկելով, որ Պողոս Մակինցյանը շատ էր ցանկանում Իտալիա գնալ։
№ № 4—8 և 10—13 ծանոթագրությունները պրոֆեսոր Հովսեփ Կուսիկյանինն են:
31
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
Հրապարակվում է ըստ Անթառամ Միսկարյանի արտագրած օրինակի, նրա կրճատումներով։
1 Տերյանը նկատի ունի թարգմանական աշխատանքը Արթուր Շնիցլերի «Ֆրաու Բերտա Գարլան» ստեղծագործության վրա։ Այդ թարգմանությունն անում էր Պողոս Մակինցյանի հետ կազմակերպած իր «Պանթեոն» հրատարակչական ընկերության համար։ Այդ թարգմանության վրա աշխատելու մասին տե՛ս նաև Վահան Տերյան, Երկերի ժողողովածու, հատոր 3, 1963, էջ 252, 253:
2 1912 թվականին լույս տեսած «Բանաստեղծություններ» գիրքը (տե՛ս № 10 նամակի 2-րդ ծանոթագրությունը)։
3 «Մշակ»-ի № 127 և 128-ում (հուլիսի 13 և 14) զետեղված էր Հարություն Սուրխաթյանի հողվածը՝ «Վահան Տերյան, Քննադատական ակնարկ»։ «Ազատամարտ» (Կոստանդնուպոլիս) թերթի 1912 թվականի հունիսի 21 № 928-ում զետեղված էր Ռուբեն Դարբինյանի «Ռուսահայ նոր բանաստեղծը և նրա բանաստեղծությունները» հոդվածը։
4 Վերբիցկայա Ա. Ա. (1861 —1928)— այն ժամանակվա հանրաճանաչ վիպասանուհի, աղմուկ հանած «Երջանկության բանալին» կիւսաբուլվարային վեպի հեղինակը, որը նրան հսկայական հոնորար բերեց։
5 Հայտնի ռեժիսոր, Տերյանի բարեկամներից մեկի, հանգուցյալ Լևոն Քալանթարի վկայությամբ, որը Տերյանի հետ սովորում էր Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, իսկ հետագայում Տերյանի հետ կազմել է «Հայ գրականության ժողովածուն» (1916 թվական, Մաքսիմ Գորկու խմբագրությամբ), «Վահանը ճաշի վերջին գդալը բերանին քնում էր»։
32
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Անթառամ Միսկարյանը շատ անգամ էր կրկնում, որ նրան Տերյանի հետ կապող գծերից մեկն էլ այն էր, որ նրանք երկուսն էլ «այրվող»