մարդկանց թվին էին պատկանում։ Իր բնավորության այդ գծի մասին Տերյանը 1914 թվականին Նվարդ Թումանյանին գրում էր. «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնականս (տե՛ս Վահան Տերյան. Երկերի ժողովածու, հատոր 3, 963, էջ 361):
2 1911 թվականին Տերյանը Անթառամ Միսկարյանին նվիրել է Պոլ Վեռլենի «Ընտիր բանաստեղծություններ» ժողովածուն (ֆրանսերեն), «Милой Антеньке на добрую память. В. Т. 9. X, 1911 год, Москва» մակագրությամբ:
Ըստ Անթառամ Միսկարյանի պատմածի, որը մանրամասն տվել եմ առաջաբանում, նա ամբողջ գիրքը տողացի թարգմանել է ռուսերեն։
33
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):
34
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։ Ամսագրում ասված է, որ այս նամակը «տրամադրել է Ա. Տիգրանյանի եղբայրը՝ վաստ. երաժշտագետ ընկ. Արմեն Տիգրանյանը»:
1 Մոսկվայում և մանավանդ Կովկասում ուսուցչի պաշտոնով աշխատելու իր ցանկության մասին Տերյանը հաճախ է գրել։
2 Արթուր Շնիցլերի «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորը լույս տեսավ 1912-ին:
3 Տերյանը չկարողացավ «Արևմուտք» գնալ ոչ այդ, ոչ էլ հետագա տարիների:
4 Խոսքը Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» երկի մասին է։
35
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
36
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1 Անթառամ Միսկարյանը պատմել է, որ Տերյանը միշտ նյութական կարիքի մեջ էր։ Եղել է ժամանակ, որ նա ձմեռը առանց վերարկուի է ման եկել։ Ուստի զարմանալի չէ, որ շատ անգամ նա պարտք էր վերցնում մոտիկ մարդկանցից՝ Անթառամ և Դավիթ Միսկարյաններից: