Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի։
1 Մոսկվայի համալսարանի պատմա- բանասիրական ֆակուլտետն ավարտելով, Տերյանն ստացել է ավարտական վկայական, առանց պետական քննությունները հանձնելու, որ այն ժամանակ թույլատրվում էր։
Իսկ դիպլոմը տրվում էր միայն պետական քննությունները հանձնելուց հետո։
Նամակի մյուս երեսին Տերյանի կնոջ՝ Սուսաննայի ձեռքով գրված է.
«Սիրելի Անտյա, հղում եմ ձեզ ողջույններ։ Բարևեցեք մայրիկին։ Սուսաննա»։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ 1 Ռուսաստանի ժողովրդական լուսավորության մինիստր Լև Արիստիդովիչ Կասսո (1865—1914)։
2 Գոգոլի «Повесть о том, как поссорился Иван Иванович с Иваном Никифоровичем» գործի վերնագիրն է — ակնարկ Մակինցյանի և Խանզադյանի գժտության մասին։ Պատճառը Պարոն Մակինցյանի՝ «Բաքվի Ձայն»-ում տպագրված «Հովհաննես Հովհաննիսյան» հոդվածի կրճատումներն ու աղավաղումներն էին (1913, № 87, 27 ապրիլի)։ «Բաքվի «Ձայն»-ի № 91-ում (12 մայիսի) տպագրվեց Պարոն Մակինցյանի «Նամակ խմբագրության»-ը, որի մեջ ասված է. ««Բաքվի Ձայն»-ի 87-րդ համարում տպագրված էր իմ ստորագրությունը կրող մի հոդված «Հովհաննես Հովհաննիսյան» վերտառությամբ։
Հարկ եմ համարում հայտնել իմ հարգելի ընթերցողներին, որ թերթի վարիչները կրճատել և աղճատել են իմ գրությունը։ Հասարակության առջև գրված է ոչ թե այն, ինչ ես կամեցել եմ արտահայտել, այլ իմ ասածներից միայն այն, ինչ որ թերթի վարիչները հարմար են դատել տպելու։
Դա կրճատում չէ, այլ կրտում, և ես ինձ վերապահելով Հովհաննես Հովհաննիսյանի մասին ասելու իմ խոսքը, լույս տեսած հոդվածիս նոր և խորթ խմբագրությունից հրաժարվելով հրաժարվում եմ։
3 Խոսքը «Գարուն» ալմանախի 3-րդ գրքում տպագրված «Ավետիս Ահարոնյան» հոդվածի մասին է։
4 Լերմոնտովի երկերի երկհատոր ժողովածուի համար։
Տպագրվում է ըստ ինքնագրի։ Լևոնյանը իր կազմած «Նամականի»-ում այս նամակի մասին գրել է. «1913 թվին «Գեղարվեստ»-ի 5-րդ գրքի