համար (վենետիկյան հրատարակություն) Վահան Տերյանն ուղարկել էր ռուս անվանի բանաստեղծ Վալերի Բրյուսովից իր թարգմանած մի քանի բանաստեղծությունները՝ հեղինակի մասին մի ներածականով ու նրա լուսանկարով։
Այդ նյութերը տպագրված են «Գեղարվեստ»-ի նույն գրքում»:
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Նամակի առաջին էջի վերևը գրված է. «Նամակս ոչ ոքին մի կարդա խնդրեմ»։
1 Տե՛ս № 49 նամակի 2-րդ ծանոթագրությունը։
2 Հակոբյանը — Սիմոն Հակոբյանը։
3 Լևոն Աթաբեկյանը — տե՛ս № 43 նամակի 4-րդ ծանոթագրությունը։
4 Խոսքը «Գարուն» ալմանախի 3-րդ գրքում տպագրված «Դիմագծեր» հոդվածի մասին է։
5 Ռուբեն Դրամբյան (1878—1952) — լրագրող, մանկավարժ, եպիսկոպոս։
6 Խորեն Բորյան (Լորենց) (1892—1919) — բանաստեղծ, հին բոլշևիկ:
7 Նկատի ունի Խանզադյանի «Գրասեր» ստորագրությամբ տպագրած «Գրական քննադատությունը» հոդվածը («Բաքվի Ձայն», 1913, №94, 19 մայիսի), որի մեջ նա քննադատում է նաև Սուրխաթյանի «Դարձյալ գրական քննադատության առիթով» հոդվածը («Մշակ», 1913, № № 104, 105. 15, 16 մայիսի)։ Գրասերի հոդվածի շարունակությունը տպագրվեց այս նամակից հետո («Բաքվի Ձայն», 1913, № 95, 2 հունիսի),
8 Nostra Culpa — լատիներեն է, նշանակում է՝ մեր մեղքով։
9 նկատի ունի Դ. Անանունի «Անառագաստ և անղեկ» հոդվածը («Բաքվի Ձայն», 1913, № 88, 28 ապրիլի), որի մեջ նա պաշտպանում է Թումանյանի մասին «Գարուն» ալմանախի 3-րդ գրքում տպագրված իր «Անցյալի մեծարանքը» հոդվածը Ցոլակ Խանգադյանի քննադատությունից (տե՛ս Գրասեր — «Գրական թյուրիմացություն». «Բաքվի Ձայն», 1913, № № 80, 83. 18, 21 ապրիլի),
10 Վլադիսլավ Պետրովիչ Բուզեսկուլ (1858—1935) — պատմաբան, հունագետ։
11 Տե՛ս № 49 նամակի 2-րդ ծանոթագրությունը։
12 Նկատի ունի Պ. Մակինցյանի «նամակ խմբագրության» (տես № 49 նամակի 2-րդ ծանոթագրությունը) դեմ «Բաքվի Ձայն»֊ի խմբագրության նույն համարում (№ 91) տպագրած «դիտողություն խմբագրության կողմից» հետևյալ բացատրությունը. «Տպագրում ենք պարոն Մակինցյանի այս գրությունը անփոփոխ: Մենք վարվել ենք նրա հոդվածի