Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/394

Այս էջը սրբագրված է

Տերյանը տվել է ձեր ձեռքը խոսքի կախարդական զենքը։ Բավական է որքան աշակերտեցիք, — ժամանակ է, որ ձեր ասելիքն ասեք մեզ. Տերյանի զեղեցիկ բանաստեղծությունները «ինքնուրույնորեն» կրկնելը խիստ անշնորհակալ գործ է։

Փորձեցեք ձեր ապրումները տալ: Մթնշաղին հետևում է լուսավոր առավոտը, արևը, խինդն ու ծիծաղը։

Դուք կյանք եք ապրում և կյանք պետք է տաք մեզ ձեր գրվածքներում։ Ազատեցեք մեզ ձեր մթնշաղից, հեքիաթից, գիշերից, որովհետև, ներեցեք, հաճախ դուք պարոդիաներ եք գրում Տերյանի վրա»։

8 Tutti quanti — իտալերեն է, նշանակում է՝ և ուրիշները:

9 Երվանդ Ֆրանդյան — փիլիսոփա։

10 «Սև ասպետ» և «դուքս» կատակով են ասված։ «Դուքս երկրի Նաիրի, որին Տերյանն այժմ երգում է» — ակնարկ իր «Երկիր Նաիրի» շարքի մասին, որի հղացումը կապված է այդ ժամանակի հետ։

58

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Alea jacta est — լատիներեն է, նշանակում է՝ վիճակը գցված է։

2 Տերյանը նաև մեծ ծավալի գործեր ստեղծելու մասին է մտածել։ Բազմազան ու հարուստ են եղել պոետի հղացումներն ու ծրագրերը՝ պոեմներ, վեպեր, դրամաներ (այս մասին հանգամանորեն տե՛ս մեր՝ «Տերյանի վեպերն ու պոեմները» հոդվածը «Գրականության ուժն ու հմայքը» ժողովածուում։ Երևան, 1963)։ Առաջին հիշատակությունը, թե որոշել է պոեմ գրել, վերաբերում է 1912 թվականի վերջերին և 1913 թվականի սկգբներին, այսինքն այն ժամանակին, երբ պոետը հրատարակել էր բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն և իր հաստատուն տեղն էր նվաճել մեր պոեզիայի ամենից նշանավոր ներկայացուցիչների շարքում։ Պրպտումները մեզ համոզել են, որ Տերյանը հղացել, ծրագրել, ավելին՝ սկսել է գրել երեք պոեմ, առաջինը՝ «Հուշեր Լազարյանց ճեմարանի» (1912), երկրորդը՝ «Դոն Ժուան» (1912—13), երրորդը՝ Վանի հերոսական պաշտպանության մասին (1915—1916)։ Այս նամակում խոսքը երկրորդ պոեմի՝ «Դոն Ժուան»-ի մասին է. «Պոետի թողած թղթերում» — գրում է Մակինցյանը, — մենք գտնում ենք թեթև նոթեր... «Դոն ժուան» պոեմի... սկզբնական նախապատրաստական աշխատանքից» («Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XXXV)։ Մակինցյանը նաև ասում է, թե Տերյանը երբ էր սկսել աշխատել այդ պոեմի վրա։ Խոսելով 1912—13 թվականների մասին, նա գրում է, որ այդ շրջանում Տերյանը ծանոթացել է ակադեմիկոս Ալեքսեյ Վեսկովսկու հետ։ «Պոետի նամակներից մենք տեղեկանում ենք,— գրում է Պարոն Մակինցյանը,— որ նա տեսակցում ու խոսակցում է արևմտաեվրոպական գրականության... ականավոր պրոֆեսոր Վեսելովսկու հետ «Դոն Ժուան»-ի լեգենդի մասին, նա ծանոթանում է