հայերենի ուսուցիչ, նրա դասերը զուտ ձևական էին բարձր դասարաններում։ Այդ սահմանափակ մարդը զուրկ էր մանկավարժի ընդունակություններից, բայց շատ մեծամիտ էր։ Միաժամանակ նա գրաքննիչ էր, և նրա ջանքերով մի շարք հայերեն գրքեր կոնֆիսկացիայի ենթարկվեցին։
6 «Речь»-ը կադետական կուսակցության կենտրոնական օրգանն էր (1906—1917)։
7 Խոսքը Պետական խորհրդի անդամ Պ, Ղուկասովի մասին է:
8 Աբամելիք — իշխան Աբամելիք-Լազարև (Լազարյան) Սիմեոն (1857—1916). Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու, հնագետ, երկրաբան։
9 «Քամ»-ը ռուսերեն «хам» (անտաշ, գռեհիկ) բառն է՝ ըստ աստվածաշնչի ուղղագրության:
10 Ռուսերեն գրվածը Պետրոգրադի հայ գաղութի բուրժուազիայի «ջոջերին» է վերաբերում, գլխավորապես կադետների կուսակցության անդամներին (Պետական դումայի անդամ Մ. Աջեմովին, փաստաբան Ա. Ասրիբեկովին, միլիոնատեր Պ. Ղուկասովին և նմաններին)։ Տերյանը ուզում է ասել, որ Ալեքսանդր Չեխովի գրիչը չափազանց պատվաբեր է նրանց ծաղրելու համար, որ բավական է Ի. Գորբունովի զավեշտական գրելակերպը, այլապես՝ երկրորդ կարգի երգիծանքը։
11 Комильфо — ֆրանսերեն բառ է, նշանակում է վայելուչ, պատշաճ։ Ակնարկում է, որ պատերազմի պատճառով արգելված էր օղու վաճառքը։
12 Ալ. Ռուբենիի նկատմամբ կատակը նշանակում է, որ նա առանձնացած էր ապրում՝ շատ և շատ պարապելու համար։
2, 3, 4, 5, 9, 10, 12 ծանոթագրությունները պրոֆեսոր Հովսեփ Կուսիկյանինն են։
96
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։
1 Մոսկվայի հայկական կոմիտեի հրավերով Նիկողայոս Յակովի Մառը Մոսկվայում կարդացել է երկու դասախոսություն.
Դասախոսությունների մասին հոդվածներից հիշենք Ալեքսանդր Ծատուրյանինը՝ «Հայ ավերակների գուսանը (մի քանի խոսք պրոֆեսոր Մառի դասախոսությունների առիթով)». «Մշակ», 1915, № 20 (29 հունվարի):
97
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Համբարձում Առաքելյանի ֆոնդ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։