Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/412

Այս էջը սրբագրված է

Խոսքը հավանորեն «Ինքնակոչ փրկիչներս հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին է վերաբերում, որ լույս չեն տեսել (տե՛ս № 97 նամակի 1-ին ծանոթագրությունը):


99

Տպագրվում է ըստ ինքնագրի արտադրված պատճենի և առաջին անգամ (պահվում է ԳԱԹ-ում)։ Նամակի առաջին էջի լուսանցքում դրված է. «Մաո-ոսին կընդունեք ինչպես հարկն է և ճամփա կդնեք։ Ես չեմ կասկածում, որ դու գոնե խոզաբար չես թողնի նրան մենակ ու անօգնական օտար (նրան) քաղքի մեջ։ «Ծննդներին» հոս գալու «միտքը» չունե՞ս...

Քո Վ.:»

Երկրորդ և երրորդ էջերում մատիտով գրել է. «Նամակս ուշացավ գրել էի, բայց չէի ղրկել։ Ասի ղրկեմ, դու էլ ինձ փողասեր կանվանես Վերջը, այդպես էլ կճանաչե ինձ «ապագա պատմաբանը», բայց վերջը մտածեցի, որ թեև «աղտոտ բուրժուաս ես, կըմրռնես ինձ և չես հասկանա սխալ։ «Կապուտաչյան սպասում է քեզնից նամակիս։ ¹ Ծանոթ աղջիկ։ ² Խոսքը հավանորեն «Поэзия Армении» ժողովածուի մասին է: ³ «Գաղութ» — գրական, քաղաքական և հասարակական շաբաթաթերթ, 1914—1916, նոր Նախիջևան։ 4 Տե՛ս № 98 նամակի 1-ին ծանոթագրությունը։ 5 Հուշագրական դրականության մեջ կա վկայություն, որ Տերյանը բանաստեղծություն է նվիրել զորավար Անդրանիկին։ Այժմ Տերյանի վկայությամբ վերջնականապես հաստատվում է այդ՛ թեև բանաստեղծությունը չի գտնվել։

100

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։ Թվագրվում է ըստ բովանդակության։ ¹ «Երկրորդ հատոր»-ը չհրատարակվեց, բայց «Երկիր Նաիրիս շարքի բանաստեղծություններից մի քանիսը տպագրվեցին պարբերականներում։

² Այս մասին տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 350—353։

101

Տպագրվում է ըստ ինքնագրի և առաջին անգամ (ԳԱԹ, Դ. Անանունի ֆոնդ)։ ¹ Հնարավոր չեղավ պարզել, թե ինչ թերթի մասին է խոսքը: 8. Խանզադյան