Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/414

Այս էջը սրբագրված է

եկան 8 ունկնդիրներ «Նամակ խմբագրության» բացատրականով «Մենք, հիշյալ հավաքույթի մասնակցողներս,— ասված է նամակում,— ստիպված ենք ճշմարտություն վերականգնելու համար հայտնել հետևյալը: Նախ` կարևոր է շեշտել, որ պ. Ւշխանյանր իր զեկուցումր արել է մի մասնավոր և սահմանափակ շրջանում... բաղկացած ընդամենը 13 հոգուց։ Երկրորդ` պ. Իշխանյանի զեկուցումը չէր ներկայացնում իրանից ամփոփ մի հաղորդագրություն, ինչպես և ինքը պ. Իշխանյանը խոստովանեց հավաքույթում, այլ հայկական հարցին վերաբերյալ մի քանի հիմնական կետերի լոկ հասարակ մի սիստեմա: Ինչ վերաբերում է զեկուցման առիթով առաջացած վիճաբանության, ապագա թյուրիմացությունների առաջն առնելու համար անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ մտքերի փոխանակությանը մասնակցել են 7 հոգի։

Բոլոր ընդդիմախոսներն էլ շեշտելով պ. Բ. Իշխանյանի զեկուցման մակերեսային բնույթը և այլն, քննադատորեն արտահայտվելով նրա արտահայտած հայացքների նկատմամբ, որոշակի սահմանագծել են իրանց տեսակետը նրա բռնած դիրքից: հիշյալ 7 հոգուց միայն մեկը, որոշ վերապահումներով, միացավ Բ. Իշխանյանի պաշտպանած տեսակետին, իսկ մնացյալ 6 հոգին բոլորովին այլ և տրամագծորեն հակառակ հայացքներ են հիմնավորել: Թե որչափ այդօրինակ քննադատ֊ներր կարող են Բ. Իշխանյանի համակիրների տիտղոս ստանալ, թող դատե ընթերցողը։ Կարծում ենք, որ Բ. Իշխանյանն ինքը կարևոլր կհամաըե հերքել իր երկրպագու V-ի թղթակցության տարօրինակ անճշտությունները։

Հավաքույթի նախագահ` Դ. Օքրոյան,
Ս. Մ-֊յան, Հ. Ղազարյան, Ա. Շ., Ա. Կարի յան, Սարգիս. Հ. Սահաթճյան, Գարագաշ»։

Տարիներ անց` 1957-ին տպագրված «ГОДЫ МИНУВШНС» («Ереван», альманах, 1957, № 1) հուշագության մեջ, անդրադառնալով խնդրո առարկա հարցին, Ա. Կարինյանը գրել է. «Դասախոսությունից հետո Իշխանյանի առաջ քաշած դրույթների քննադատությամբ ելույթ ունեցան ունկնդիրների նկատելի մեծամասնությունը, նրանց թվում նաև Վահան Տերյանը: Եվ որքա՜ն մեծ էր Տերյանի զարմանքը, երբ անսպասելիորեն «Մշակ» թերթում նա տեսավ այդ զեկուցման մասին մի րնդարձակ ինֆորմացիոն հաշվետվություն, ըստ որում, հոդվածի հեղինակը պնդում էր, որ իբր ժողովում ներկա գտնվող բոլոր ունկնդիրները դրականորեն արձագանքեցին Իշխանյանի կոչին և ամբողջովին համերաշխեցին նրա առաջ քաշած դրույթներին։ Իսկ ամենազայրացուցիչն այն էր, որ իսկական հեղինակը այդ ջատագովական հոդվածի (որը տպագրված էր «Մշակ» թերթի երկու համարներում), ինչպես պարզվեց, Իշխանյանն ինքն էր, և որ իր «հաշվետվությունը» Իշխանյանը դիտմամբ հրապարակել էր «Վ. Տ.» ստորագրությամբ:

Իշխանյանի արարքի բնույթն ու նշանակությունը ակնհայտ էին։