111
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1 Գոհարեղենի խանութ Մոսկվայում, որի տնօրենը Տետն էր (ֆրանսիացի):
2 Խոսքը «Արարատին» բանաստեղծության մասին է, որ տպագրվեց «Մշակ»-ի 1915 թվականի № 64-ում (29 մարտի) «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ (ավելի հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 1-ն հատոր, էջ 364—365)։
3 Ուայլդի «Սալոմե»-ի թարգմանության մասին տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 383—385։
112
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
Հրապարակվում է Անթառամ Միսկարյանի կրճատումներով։
1 Նամակի բնագրում բերվում է Տերյանի տողացի թարգմանությունը՝ «Если нет любви, зачем же я буду томиться в этом мире»: Հետագայում այդ բանաստեղծությունը ռուսերեն է թարգմանել Վալերի Բրյուսովը և հրապարակել «Поэзия Армении» ժողովածուում (1916)։
2 Մարուսյա Շիրոկովա— Անթառամ և Մարթա Միսկարյանների բարեկամուհին։ Հոգեբույժ-բժիշկ, բանաստեղծություններ էր գրում։ Տերյանը խոսում է դեպի Շիրոկովան ունեցած իր վերաբերմունքի մասին, համեմատելով այն Անթառամի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ այն կապակցությամբ, որ վերջինս հաճախ էր նրան հարց տալիս, թե ինչի՞ համար կարելի էր իրեն սիրել։
3 «Le peuple armenien» (son passe, sa culture, son avenir), «Հայ ժողովուրդը» (նրա անցյալը, նրա մշակույթը, նրա ապագան) — հրապարակային դասախոսության վերնագիրը Տերյանը ճշգրիտ չի բերում: Ու թեև Յուրի Վեսելովսկու խմբագրությամբ լույս տեսած «Հայկական ժողովածուում» («Զվեզդա» հրատարակչություն, Մոսկվա, 1915) կոչվում է «Թուրքահայերը և նրանց մշակութային գործունեությունը», նրա առաջաբանում ասված է. «Ժողովածուի կազմի մեջ մտած միակ թարգմանական հոդվածը, որը քաղված է Արշակ Չոպանյանի երկու երկերից՝ «L' Armenie, son histoire, sa litteratur» (1897) և «Cants populates armeniens» անթոլոգիայի առաջաբանից, ժողովածուի մեջ զետեղված է շնորհիվ այն հանգամանքի, որ նա հանրամատչելի ձևով հետաքրքիր շատ տվյալներ է հաղորդում, որոնք մեզ ծանոթացնում են թուրքահայերի մշակութային հակումներին...»։ Իսկ Չոպանյանի հրապարակային դասախոսության լրիվ անվանումն այսպես է. «L' Armenie, son histoire, sa litterature, son role en Orient»: Պետք է ասել, որ ժողովածուում զետեղված են ինքնուրույն հոդվածներ. Յուրի
27 Վահան Տերյան, հատոր IV