Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/418

Այս էջը սրբագրված է

Վեսելովսկի, «Հայ նոր գրականության բնութագրության շուրջը» (1915 թվականի փետրվարի 21-ին Մոսկվայի համալսարանին առընթեր Ռուսաստանյան գրական ընկերության նիստին արտասանած ճառը), Կ. Կոստանյանց (Լազարյան ճեմարանի տեսուչ և պրոֆեսոր), «Հայաստանի պատմության համառոտ ակնարկ», Ա. Ջիվելեգով, «Թուրքահայաստանի ապագան», Վ. Թոթոմյանց, «Թուրքահայաստանի տնտեսական դրությունը», Ա. Սիմեոնյանց, «Հայ եկեղեցու պատմությունից», Ս. Կարա-Մուրզա, «Հայերը արվեստի մեջ»։

4 Չոպանյան Արշակ (1872 — 1954) — Հայ նշանավոր գրական-հասարակական գործիչ, բանաստեղծ, որ երկար տարիներ ապրում էր Ֆրանսիայում և այնտեղ պրոպագանդում էր հայ կուլտուրան։

5 «Հայկական ժողովածու»— այստեղ խոսքը վերաբերում է «Հայ գրականության ժողովածուին» (ռուսերեն), որը լույս է տեսել Մաքսիմ Գորկու խմբագրությամբ Պետրոգրագում, 1916 թվականին։

6 Նկատի ունի Լևոն Քալանթարին։

113

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։

1 Ինչպես ամսագիր հիմնելու, այնպես էլ «Գարուն»-ի հրատարակությունը վերսկսելու պլանները չիրականացան։

2 Թվում է խոսքը — «Поэзия Армении» գրքի մասին է (Մոսկվա, 1916)։

3,8 Խոսքը «Сборная армянской литературы» գրքի մասին է։

4 Կարծում ենք Վալերի Յակովլևիչ Բրյուսովը։

5 Խոսքը «Պատասխան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյին» հոդվածի մասին է (տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 124—127 և 357)։

6 «Մշակ»-ում մինչև այդ տպագրվել էին Տերյանի հետևյալ բանաստեղծությունները. «Ինչպե՞ս, չըսիրեմ, երկիր իմ կիզված», «Այնպես անխինդ են և նըման լացին», «Մի՞թե վերջին պոետն եմ ես», «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Հիշում եմ ինչպես այն ուշ», «Արարատին»։ Թվում է խոսքը վերջին երեք բանաստեղծությունների մասին է, որ տպագրվեցին «Մշակ»-ում 1915 թվալականի մարտի 29-ին (№ 164)։ Դրանց մասին Տերյանը իսկապես կարող էր ասել «և երբ կարդաս «Մշակ»-ում իմ ոտանավորները»։

7 Յուրի Վեսևլովսկու և Ալեքսանդր Ծատուրյանի թարգմանությամբ «Պեպո»-ն լույս է տեսել 1896-ին, Մոսկվայում։

9 Թվում է խոսքը «Поэзия Армении»-ի մասին է,

10 «Братская помощь пострадавшим в Турции армянам» (1897).