Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/42

Այս էջը հաստատված է

30. Հ. ԿՈԻՍԻԿՏԱՆԻՆ

1912, 1 հուլիսի, Ստավրոպոլ

Սիրելիդ Յուսուֆ

Վաղուց է ստացել եմ նամակդ, սակայն մինչև օրս անկարող եղա պատասխանել։ Պատճառն այն է, որ ուզում էի մի ընդդարձակ կամ, ինչպես հոսհոսներն են ասում, «երկարաշունչ» նամակ էլ մեր սիրելի Կալբարիչին գրել և նույնիսկ դրեցի, բայց երբ վերջացրի, տեսա, որ նամակս սիրային (амурное) դուրս եկավ, դրա համար որոշեցի չուղարկել ու պատռեցի։ Մտածեցի, թե Կարբարիչը կարդալով նամակս կկարծի, թե իրան գրողը ոչ թե «մեր երիտասարդ բանաստեղծն» է, այլ մի գիմնազուհի, որը սիրահարվել է նրա վրա, մինչդեռ ես սիրահարված չեմ Կալբարիչի վրա — ես միայն սիրում եմ նրան, այսինքն նրան «բարու և գեղեցիկի» իդեալ չեմ համարում, նույնիսկ աչքաթող չեմ անում նրա նորաբաց, բայց մեծ ապագա խոստացող պլեշը։ Իսկ սիրահարական դուրս եկավ իմ նամակը նրա համար, որ 1) ես հեռու եմ — ուրեմն բնականաբար պլեշը մոռանում եմ ու մտաբերում միայն նրա բարի ժպիտը, 2) այս գետինը մտնելու երկրում, ուր ես ապրում եմ, այսինքն Ստավրոպոլիս քաղաքում, մի մարդ չկա, որի հետ կարելի լինի մի քիչ հոգեպարար զրույց անես, 3) տեսնելով թե որքան լիրբ են ու անպիտան բոլոր մարդիկ, իմ աչքում քանի գնում ավելի ու ավելի սիրելի է դառնում մեր Կյալը, 4) նրան պատահած դժբախտությունը, այսինքն подлец-ների նրա գլխին եկած օյինը (որ, ի դեպ, ցույց է տալիս, թե որքան սխալ են այն գրողները, որոնց մոտ առաքինությունը միշտ հաղթող է հանդիսանում) իմ սիրտը լցնում է մի առանձին քնքշությամբ դեպի իմ ուսուցիչն ու բարեկամը (թեև պաշտոնապես ուսուցիչս չի եղել Կալբարիչը, բայց փաստորեն — անշուշտ եղել է)։

Այս անալիզը, որ պեսսիմիստական բնույթ ունի (на то мы и пессимисты, буржазные, реакционные), իհարկե, հետո կատարեցի և որոշեցի խուսափել նամակը ուղարկելուց։ Սակայն այնուամենայնիվ խնդրեմ հայտնես Կալբարիչին, որ «в здравом уме и твердой памяти» ջերմ համբուրում եմ նրան, մեր սիրելի