Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/421

Այս էջը սրբագրված է

4 Դժվար է ասել, թե երբ են գրված այս տողերը, Ա. Մակինցյանը ասում է «մի նամակում նա գրել է» — թվագրության համար որևէ տվյալ չհաղորդելով։

122

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

Հրապարակվում է Անթառամ Միսկարյանի կրճատումներով:

1 Տե՛ս № 112 նամակի 3-րդ ծանոթագրությունը:

2 Մարիա Հեսելովսկայա — գրականագետ Յուրի Ալեքսեևիչ Վեսելովսկու կինը (տե՛ս 4-րդ ծանոթագրություն)։

3 «Армянский сборник» — խոսքը Յուրի Վեսելովսկու խմբագրած ժողովածուի մասին է (տե՛ս № 112 նամակի 3-րդ ծանոթագրությունը)։

4 Վեսելովսկիներ — ռուս նշանավոր գիտնական-գրականագետների ընտանիք. եղբայրներից մեկը՝ Ալեքսանդր Նիկոլաևիչը (1838—1906) ակադեմիկոս էր, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, մյուսը Ալեքսեյ Նիկոլաևիչը (1843—1918) Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր էր։ Ալեքսեյ Նիկոլաևիչի որդին՝ Յուրի Ալեքսեևիչ Վեսելովսկին (1872—1919) Ռուսաստանում հայ գրականության առաջին ժողովրդականացնողներից մեկն էր («Армянские беллетристы» և «Армянская муза» ժողովածուների կազմողն ու խմբագիրը)։

123

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ բովանդակության։

Առաջին անգամ տպագրվել է «Նոր ուղի» ամսագրում (1931, № 4)՝ կրճատումներով։

1 Նվարդ Թումանյանին նվիրված երեք տրիոլետները («Սրտիս հուշերը բարի են դեռ», «Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ», «Հիմա բացվում են այդտեղ վարդեր») տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 17 — 19։

2 Մեզ անհայտ է, թե ինչ «ավելի խորզգացումի» մասին է խոսքը։

3 «Парвана», легенда, пер. с арм. С. Капапаков, 1913.

4 «Մանուկ» ընկերությունը 1915 թվականին հրատարակեց մի շարք խաղեր («Թանկագին քարեր», «Հայոց գետերը» և այլն)։ Խոսքն այդ «խաղեր»-ի մասին է։ «Նկատելով,— գրում է Հովհաննես Թումանյանը,— որ մեր աշխարհքից, մեր հայրենիքից կատարելապես անգետ ու անտեղյակ ենք առհասարակ, թե մեծերս թե փոքրերը— և էն ժամանակ, երբ մենք դուրսը մեծ բաներից ենք խոսում — գալիս ենք տեսնում ներսը մեր երեխեքը խորթանում են ավելի ևս ամեն հայկականից, մտածեցի ձեռնարկել, կազմել ու հրատարակել մի շարք հայրենագիտական և