անց վախճանվեց։ Դամբանականի ժլատ տողերից ես իմացա այն, ինչ չէր ասել Ալեքսեյ Մաքսիմովիշը ինձ Տերյանի հետ ծանոթացնելիս. դեռևս այն ժամանակ, տասնհինգ թվականին, նա բոլշևիկ էր (Տերյանը կուսակցության շարքերն է ընդունվել 1917 թվականի ապրիլին — Վ. Պ.) և հայ ժողովրդի ազատագրության ականավոր մարտիկ։
Ա. Ն. Տիխոնովը վիպակներ էր գրում և օգնում էր Գորկուն նրա հրատարակչության նախաձեռնությունների մեջ։ Դիմելով Տիխոնովին և Տերյանին, Ալեքսեյ Մաքսիմովիշը խոսք բաց արեց հայ գրականության ժողովածուն հրատարակելու մասին։ Սեղանի վրա հայտնվեցին թուղթ և մատիտ։ Տերյանը տալիս էր հայ գրականագետների և ռուս բանաստեղծ-թարգմանիչների անունները, որոնց կարելի էր ներգրավել ժողովածուի աշխատանքների մեջ։ Գորկին գրի էր առնում։
Հետո խոսակցություն բացվեց գրական աշխարհի նորությունների մասին։ Տերյանը պատմում էր, որ Պետրոգրադի գրական սալոններում հայտնվել է մի տաղանդավոր գյուղացիական բանաստեղծ («крестьянский поэт»), դեռ բոլորովին պատանի, նա վառ, պատկերավոր բանաստեղծություններով իր վրա է գրավել ընդհանուրի ուշադրությունը: Այդ բանաստեղծին, որի մասին խոսվում էր, ես հանդիպել էի Շանյավսկու համալսարանում (խոսքը Սերգեյ Եսենինի մասին է— Վ. Պ.)։ Գորկին հարցրեց.
— Հը, ի՞նչ մարդ է, ինչպիսի՞ն է նա։
Մի քանի օրից ես համոզվեցի, որ Ալեքսեյ Մաքսիմովիչի հետաքրքրությունը նոր անվան նկատմամբ պատահական հարցասիրություն չէր։ Ամսագրերից մեկում հանդիպելով այդ հեղինակի բանաստեղծություններին, Գորկին կարդաց, բայց կարծես դրանք մեծ տպավորություն չգործեցին նրա վրա։ Այնուհանդերձ հետագայում երիտասարդ բանաստեղծի ոտանավորները հայտնվում էին «Летопись»-ի էջերում։ նրա ազգանունը հիշատակվում է Ալեքսեյ Մաքսիմովիչի նամակներում։ Գորկին շարունակում էր հետևել նրան, ինչպես հարյուրավոր մեծ և փոքր գրողներին, որոնք մի անգամ ընկել էին նրա տեսադաշտը։
Ինձ քնելու տեղ հատկացրին վերևում, Ալեքսեյ Մաքսիմովիչի առանձնասենյակի կողքին։ Անկողնի մոտ, սեղանի վրա, վառվում էր մոմը, և մի գիրք էր դրված։ Բայց մի՞թե կարող էի կարդալ այդ երեկո:
Առավոտյան ցած իջնելով այն սենյակը, որտեղ երեկ նստած էին հյուրերը, հանդիպեցի Տերյանին: Նա մեկնում էր Պետրոգրադ: Մենք միասին նախաճաշեցինք, Տերյանն ասաց.
— Ալեքսեյ Մաքսիմովիչը գովեստով է խոսում Ձեր մասին: Նրա ասելով, եթե աշխատեք, ձեզանից բան դուրս կգա...
Աշխատել, իհարկե, ես ուզում էի, բայց նախ պետք էր մի քիչ զբոսնել, տեսնել Ֆինլանդիան: Լուսամուտներից կապտին էր տալիս պայծա՜ռ մի երկինք, խոստանալով պարզ օր։
Լանգի պանսիոնը, մի փայտաշեն երկհարկանի տուն, ուր ինձ հրավիրել էր