Գորկին, կանգնած էր բլրի վրա: Լուսամուտներից երևում էր, թե ինչպես դեպի հարավ և արևմուտք, ասես աբեղաների ամբոխ, ձգվում են մռայլ փշատերև անտառները, նրանք իջնում են հովիտ, դեպի կապույտ լիճը, շրջանցում են այն և խիտ ու միգապատ՝ տարածվում են մինչև հորիզոն։
Ներքևի հարկի բուխարիկով մեծ սենյակը, որտեղ ես հիմա խոսում էի Վահան Սուքիասի Տերյանի հետ, ծառայում էր որպես սեղանատուն և հյուրասենյակ։ Այստեղ Ալեքսեյ Մաքսիմովիչը կախել էր Ֆոկինի և Բրոդսկու իր հետ բերած մի քանի նկարներ։ Մեծ սենյակի կողքին կային մի քանի ավելի փոքր սենյակներ։ Աղոտ լուսավորված նեղ ճռճռան աստիճաններով սանդուղքը միջանցքից տանում էր վերև, դեպի Գորկու առանձնասենյակը և ննջարանը։
Տերյանին հրաժեշտ տալով, ես տանն ապրող սրադունչ շան ուղեկցությամբ գնացի այգի»։
2 Ա. Ն. Տիխոնովի։
127
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1 Խոսքը № 124 նամակի մասին է։
2 Տե՛ս № 120 նամակի 4-րդ ծանոթագությունը։
3 Մարիա Ֆեոդորովնա Անդրեևա (1872—1953)
4 Տե՛ս № 65 նամակի 2-րդ ծանոթագրությունը։
5 Տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 381 — 383 (№ 40 նամակի 4-րդ ծանոթագրությունը)։
6 Pro domo nostra — լատիներեն է, նշանակում է՝ մեր տան համար։
7 Տերտերը— Ցոլակ Խանզադյանի հայրը (Խորեն)— քահանա, մանկավարժ:
8 Խոսքը Ցոլակ Խանզադյանի քրոջ՝ Արփիկ Ներսիսյանի մասին է:
9 Տե՛ս № 125 նամակի 5-րդ ծանոթագրությունը։
10 Խոսքը 1915 թվականի հայկական եղեռնի մասին է։
128
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 Տեր հորը — Ցոլակ Խանզադյանի հորը։
129
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
Հատվածները հրապարակված են Սաքո Սուքիասյանի «էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքում (Երևան, 1959)։
1 Ամսաթիվը և գրելու վայրը նշված են նամակի վերջում, Անթառամ Միսկարյանի ձեռքով։