Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/428

Այս էջը սրբագրված է

1915, № 243, 29 հոկտեմբերի)։ Թումանյանը այն ծանոթագրել է. «Էս սևագրությունն է, որ աղջիկս է գտել»։ Այդ ծանուցումից երևում է, որ գրեթե ավարտված պոեմի ձեռագիրը կորել է 1911 նոյեմբերի իր ձերբակալության հետևանքով։

4 Իվան Ալեքսանդրովիչ Բոդուեն-դը-Կուրտենե (1845—1929)—ընդհանուր և պատմա-համեմատական լեզվաբանության խոշորագույն ներկայացուցիչ, ազգությամբ լեհ։ ժողովածուի մասին տե՛ս հաջորդ նամակը և նրա ծանոթագրությունը։

5 «Գարուն» ալմանախի նոր գրքեր հրատարակելու մտադրության մասին տե՛ս նաև № 139 նամակը և նրա ծանոթագրությունը։

6 Առաջին անգամ տպագրվել է «Մշակ»-ի 1916 թվականի № 1-ում (1 հունվարի) «Տրիոլետ» («Երկիր Նաիրի» շարքից») վերնագրով։

7 Տպագրության պատրաստելով իր «Բանաստեզծությունների» 3-րդ հատորը, Տերյանը այս բանաստեղծությունը դրեց «Ոսկե շղթա» շարքումг:

134

Տպագրվում է ըստ ինքնագրի մեքենագիր պատճենի (ԳԱԹ, Կարեն Միքայելյանի ֆոնդ) և առաջին անգամ։

1 Ցու. Ալեքսեյ Վեսելովսկի (1872—1919)— գրականագետ, թարգմանիչ, ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա Մոսկվայի համալսարանը։

2 Պողոս Մակինցյանը հրավիրվել էր Էջմիածնի ճեմարանի դասատու։

3 Բոդուեն-դը-Կուրտենե —տե՛ս նախորդ նամակի 4-րդ ծանոթագրությունը:

4 Գրեդեսկուլ— Նիկոլայ Ա. Գրեդեսկուլ (1864 — հայտնի չէ)— իրավագիտության պրոֆեսոր, եղել է կադետական կուսակցության կենտկոմի անդամ։

135

Տպագրվում է ըստ «Մշակ» 1916 թվականի № 7-ում (13 հունվարի) հրատարակված տեքստի։

1916 թվականի հունվարի 8-ին Վալերի Բրյուսովը Բաքվում հանդես եկավ հայ պոեզիայի մասին զեկուցմամբ։ Զեկուցումից հետո մեծանուն հյուրի պատվին կազմակերպվում է ընթրիք։ «Ընթրիքի պահուն,— գրում է «Մշակ»-ի հոդվածագիրը,— ողջույնի հեռագիր ստացվեց մեր երիտասարդ գրողներ Վահան Տերյանից և Պողոս Մակինցյանից (բերվում է հեռագրի տեքստը)։ Հարկավ հեռագիրը ընդունվեց ծափահարություններով։

Ծափահարեցինք և մենք, որովհետև քաջ գիտենք, որ հայ գրականության մեծարանքին շատ են նպաստել մեր այդ զույգ բարեկամները և հունվարի 8-ին էլ չէին մոռացել հոգով ներկա գտնվել այնտեղ, ուր խոսվում էր այնքա՜ն գուրգուրված հայ խոսքի բարգավաճման մասին։ Այո՛, չմոռանանք, որ Բրյուսովներին դեպի հայության հոգևոր գանձերն են առաջնորդում Տերյաններն ու Մակինցյանները, և շնորհակալության խոսք արտասանենք նաև նրանց հասցեին» («Մշակ», 1916, № 7, 13 հունվարի)։