136
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2- ում հրատարակված տեքստի։
1 Ինչպես ինքն է ասել, նա 1916-ի ձմռանը եղել է Երևանում, վշտապով» գալը վերաբերում է Պետրոգրադ վերադառնալուն։
2 Ամսագրում տպվել է «ցարիզմը», որ վրիպակ է։ Մենք տասնամյակներ առաջ կարդացել ենք այդ նամակը և քաղվածաբար ունենք այդ տողերը։ «Ցինիզմը համատարած է» արտահայտությունը կա նաև հաջորդ նամակում։
3 Տերյանը նկատի ունի դաշնակցականներին և առհասարակ բուրժուական մտավորականությանը։ Այդ տրամադրությունները արտահայտվել են« Հոգևոր Հայաստան» հոդվածում և «Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին» բանաստեղծության մեջ (տե՛ս բանաստեղծության ծանոթագրությունը այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 343—344)։
137
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1 «Посредник»—Գրախանութ Բաքվում։
2 Տե՛ս № 123 նամակի 9-րդ ծանոթագրությունը։
3 Խոսքը հավանորեն «Գործ» ամսագրի մասին է, որ սկսեց հրատարակվել 1917 թվականից։
4 Խոսքը «Բաքվի Ձայն» թերթի մասին է (1913—1914), որ փակվել էր։
5 «Արև» գրական-հասարակական և քաղաքական օրաթերթը (1914— 1919) շարունակվում էր հրատարակվել, սակայն Ցոլակ Խանզադյանը գժտվել էր մյուս հրատարակիչների հետ և հեռացել թերթից։
6 Հակոբյանը — Սիմեոն Հակոբյանը։
7 Նկատի ունի «Արև»-ից Խանզադյանի հեռանալը։
8 «Վախենում եմ դանայացիներից և ընծա բերելիս»— Timeo Danaos et dona ferentes — լատիներեն է, նշանակում է՝ նվեր, որ կործանարար է ընդունողի համար։ Դանայացիները հունական ցեղերից էին, որ մասնակցում էին Տրոյայի դեմ մղվող պատերազմին։ Ավանդությունն ասում է, որ դանայացիները Տրոյայից նահանջելիս տրոյացիներին նվեր են թողնում փայտյա մի ձի։ Տրոյացիները, հակառակ Լառկոռնի զգուշացումներին, փայտյա ձին քաղաք են բերում, որի մեջ թաքնված զինվորները դուրս են գալիս և գրավում քաղաքը։ Բառացի՝ «Վախենում են դանայացիներից, երբ նրանք մինչև անգամ նվեր են բերում»։ Վերցված է Վիրգիլիոսի «Էնեական»-ի երկրորդ երգից։
9 «Մշակ»-ի խմբագիր Համբարձում Առաքելյանը։
10 Խոսքը Տերյանի առաջին երեխայի մասին է։ 1916 թվականի ապրիլի 20-ին Տերյանը գրել է Անտենկա Միսկարյանին, թե ինքը «երկու շաբաթ հետո» «ժառանգ կամ ժառանգուհի» կունենա։ Երեխան (աղջիկ) ծնվել է հավանորեն