Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/430

Այս էջը սրբագրված է

մայիսի երեքին կամ չորսին և մեռել է ծննդարերության ժամանակ, «որը մեծ վիշտ էր մեզ համար»,— գրել է Տերյանը:

11 «Сборная армянской литературы» գրքի համար Դավիթ Անանունի գրած «Армянский вопрос в России» հողվածը:

138

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի:

139

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։

1 Մամուլում այդ մասին տպագրվել է հայտարարություն. «Պատրաստվում է և աշնանը լույս կտեսնի «Գարուն» գրական-քննադատական ալմանախը խմբագրական նոր կազմով: Բոլոր հայ հեղինակները այսու հրավիրվում են աշխատակցության վարձատրության նախկին պայմաններով... Խմբագիր հրատարակիչներ՝ Պողոս Մակինցյան, Կարեն Միքայելյան, Վահան Տերյան» («Հորիզոն», 1916, № 126, 8 հունիսի)։

«Գարուն»-ի նոր համարներ չհրատարակվեցին։ Յոթ ամիս անց՝ 1917 թվականի հունվարին Տերյանի, Մակինցյանի և Միքայելյանի ստորագրությամբ «նամակ խմբագրության»-ը ծանուցում է. «Ի նկատի ունենալով «Գործ» ամսագրի երևան գալը. «Գարուն»-ի խմբագրությունը սրանով հայտնում է, որ դադարեցնում է նոր ալմանախների հրատարակությունը և դրանց փոխարեն լույս պիտի ընծայե մի շարք ռուս և եվրոպական նշանավոր հեղինակների երկերի հայերեն թարգմանությունները։

Առայժմ ձեռնարկված է 12—14 հատորի թարգմանությունները հետևյալ հեղինակների երկերից՝ Դոստոևսկի, Տոլստոյ, Չեխով, Գորկի, Հաուպտման, Շնիցլեր, Անատոլ Ֆրանս, Մետերլինկ, Էդգար Պո և Օսկար Ուայլդ» («Հորիզոն», 1917, № 5, 10 հունվարի)։

140

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ բովանդակության։

Առաջին անգամ տպագրվել Է «Նոր ուղի» ամսագրում (1931, № 4) կրճատումներով։

1 «Сборная армянской литературы»-ն:

2 Աշխեն Խատիսյան — Աշխեն Թումանյան (1891 —1968)— Հովհաննես Թումանյանի ավագ դուստրը։

3 Խոսքը «Հայրենիքիս հետ» (Թիֆլիս, 1916) գրքի մասին է, որ հրատարակել էր Աշխեն Թումանյանը։