Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/432

Այս էջը սրբագրված է

7 «Մեր ժողովածուն» «Сборная армянской литературы» գիրքն է, «ձեր ժողովածուն»՝ «Поэзия Армении»-ին:

144

Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։

Թվագրվում է ըստ բովանդակության։

Առաջին անգամ տպագրվել է «Նոր ուղի» ամսագրում (1931 № 4)՝ կրճատումներով։

1 Եթե մարքսիստական գրականագիտությունը (հիշենք Շահումյանի հոդվածը) ցույց էր տալիս ժողովածուի մի շարք սկզբունքային կարգի թերությունները, ապա «խիստ» քննադատողների մի մասի ելակետը վիրավորված ինքնասիրությունն էր։ Մեր գրականության շատ նշանավոր ներկայացուցիչներ բարձր են գնահատել ժողովածուն, ինչպես և Տերյանի գերը։

2 «Միջնադարյան բանաստեղծներ»։

3 Ալեհեր պառնասականին — Հովհաննես Թումանյանին։

4 Այդպիսի հոդված չի տպագրվել, հայտնի չէ Տերյանը այն գրե՞լ է, թե՞ ոչ։

5 Դժվար է ասել խոսքը «Сборная армянской литературы» գրքում տպագրված «Очерк армянской литературы» հոդվածի մասին է, թե «Հայրենիքիս հետ» ժողովածուի մասին գրած գրախոսականի («Մշակ» 1916, № 117, 29 մայիսի)։

145

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

Հրապարակվում է Անթառամ Միսկարյանի կրճատումներով։

1 Հայկական համագումարը տեղի է ունեցել 1916 թվականի մայիսի 10֊ից 13-ը Պետրոգրադում։ Այդ համագումարի մասին ինձ մանրամասն պատմել է նրա մասնակիցներից մեկը, Տերյանի ժամանակակիցն ու բարեկամը՝ Քրիստափոր Ա. Փորքշեյանը։ Նրա ասելով համագումարի գլխավոր կազմակերպիչները եղել են Ստ. Մամիկոնյանը և Ս. Կ. Ջիվելեգովը։ Վահան Տերյանը համագումարին հրավիրել է Վալերի Բրյուսովին, որը դասախոսություն է կարդացել հայ պոեզիայի մասին։ Ըստ երևույթին դա նույն դասախոսությունն էր, որ Բրյուսովը 1916 թվականին կարդացել է Անդրկովկաս կատարած իր ուղևորության ժամանակ։

2 En trois — երեքով (ֆրանսերեն)։

146

Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1913 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։

1 Նախատեսված էր «Գարուն»-ի հրատարակությունը շարունակելու մասին հայտարարությունը տպագրել «Մշակ» և «Հորիզոն» թերթերում (տե՛ս № 139 նամակը)։ Այս նամակը գրվելուց մի օր անց «Հորիզոն»-