11 Այդպիսի հոդված չի տպագրվել, չի պահպանվել նաև հեղինակի թղթերում։
12 Տերյանի բանաստեղծությունների երկրորդ հատորը չի տպագրվել։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության և փոստային կնիքի:
2 Ա. Ահարոնյանի «Բաց նամակ»-ից ու Տերյանի «Պատասխան»-ից (տե՛ս № 148 նամակը ու նրա ծանոթագրությունները, ինչպես և այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 140—142, 358—359) հետո էլ Ահարոնյանը չդադարեց բողոքելուց։ «Հորիզոն»-ի 1916 թվականի № 155-ում (14 հուլիսի) տպագրվեց նրա որդու Վ. Ահարոնյանի «նամակ խմբագրությանը)» ի պաշտպանություն հոր, № 158-ում (17 հուլիսի)՝ Ա. Ահարոնյանի «Պարոն Վահան Տերյանին (պատասխանի փոխարեն)»-ը։ Տերյանը դրանց («բողոքների») մասին է ասում չեմ պատասխանի։
3,5 «Հորիզոն)», 1916, № 155 (14 հուլիսի), Վ. Ահարոնյան. «Նամակ խմբագրության»։
4 Ցոլակ Խանզադյանը «Արև» թերթին մոտ կանգնած աշխատակիցներից էր։
6 Նկատի ունի «Сб. арм. литературы»-ում տպագրված «Очерк армянской литературы» հոդվածը։
7 «Արև» թերթի խմբագրությունից։
8 Խոսքը «Գործ» ամսագրի մասին է (Բաքու, 1917)։
9 Timeo Danaos et dona ferentes — լատիներեն է, նշանակում է՝ «վախենում եմ դանայացիներից, երբ նրանք մինչև անգամ նվեր են բերում» (ավելի հանգամանորեն տե՛ս № 137 նամակի 8-րդ ծանոթագրությունը)։
10 Վան էր գնացել 1916 թվականի հունիսին:
11 Տե՛՛ս № 154 նամակի 9-րդ ծանոթագրությունը։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1,2 Սեդրակ Թառայանց (1862—1916)— փիլիսոփա, դրամատուրգ, լրագրող։
3 Տե՛ս «Ընձենավորա-ի թարգմանության մասին ծանոթագրությունը այս հրատարակության 2֊րդ հատոր, էջ 379—383։
4 Տե՛ս Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմներ»-ի թարգմանության մասին ծանոթագրությունը այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 385—389:
5 Դեռ հունիսին մամուլում («Հորիզոն», 1916, № 126, 8 հունիսի) այդ» մասին տպագրվել էր հայտարարություն (տե՛ս № 139 նամակի ծանոթագրությունը)։
8 Այդ նամակը չի գտնվել։