Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/438

Այս էջը սրբագրված է
157

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության:

1 1917 թվականի սկզբին լույս տեսավ «Գործ»-ի առաջին համարը, որի մեջ խմբագրությունը ծանուցում էր. «Գործ» մի հոսանքի կամ ուղղության բերան չէ։ Նրա հրատարակման գաղափարը կրկնվել է տարբեր աշխարհայացքի տեր մտավորականների մեջ»։ «Գործ»-ի խմբագիրն էր Կ. Կրասիլնիկյանը, հրատարակիչը՝ Սարգիս Տեր-Ղազարյանը։ «Խմբագրության անդամներն » էին Դ. Անանունը, Եր. Թաղիանոսյանը, Ցոլակ Խանզադյանը, Հ. Մանանդյանըը և Արտ. Չիլինգարյանը:

2 Ալեքսանդր Կարլովիլ Ֆլինկ։ Եղել է Ղազարյան ճեմարանի գլխավոր դաստիարակ և մաթեմատիկայի ուսուցիչ։ Ֆլինկի մասին ճեմարանի աշակերտ Պողոս Մակինցյանը պատմում է. «Վրա հասավ 1905 թվականը, ճեմարանի կյանքում մեծ վայրիվերումներ տեղի ունեցան։ Տակավին Պլեվեի օրոք, երբ Վահանը վեցերորդ դասարանի աշակերտ էր, այդ դասարանն ըմբոստացավ հին լեզուների մի ուսուցչի՝ Պավլովի դեմ և հաջողվեց նրան դուրս անել ՚ճեմարանից։ Սա համեմատաբար խեղճ չինովնիկ էր։ Այս անգամ ամբողջ աշակերտությունը համախմբվեց ընդդեմ գլխավոր դաստիարակ և մաթեմատիկայի ուսուցիչ Ֆլինկի դեմ։ Սա ցարական ամենազզվելի կարգերի կենդանի պահակն էր ճեմարանում։ Եվ մաթեմատիկայից թույլ Վահանի համար՝ ուղղակի մի հրեշ։ Ապրտամբությունն աջողվեց, և Ֆլինկին դուրս հանեցին ճեմարանից», «Չորսհատորյակ», 1-ին հատոր, էջ XXIII): Սույն բանը հաստատում են ճեմարանի մյուս սաները, մասնավորաբար Մելքոն Բարամյանը («Коммунист»; 1960, № 43, 20 февраля,)» Վերջինս պատմում է, որ Տերյանը եղել է այդ «ուսուցչի» մշտական թունոտ ծանակումների առարկան։ Նա գրատախտակի մոտ կանչելով Տերյանին, ամեն անգամ ասել է. «Ваан, голубчик, иди сюда и сам ставь себе единицу»- Այս ամենին միացել է Ֆլինկի բացահայտ հայատյաց վերարեմունքը և պատճառ դարձել, որ Տերյանը նրան կոչի «սրիկա»։

3 «Մեր նևտոնները»— մեր նյուտոնները, կազմված է Լոմոնոսովի հայտնի տողերի նմանությամբ։

Дерзайте ныне ободрены
Раченьем вашим показать.
Что может собственных Платонов
И быстрых разумом Невтонов
Российская земля рождать.

158

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։