Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 Տերյանի բանաստեղծությունները տպագրվել են «Գործ»-ի տարբեր համարներում։ Բոդլերի մասին տե՛ս «Փոքրիկ արձակ պոեմներ»-ի թարգմանության մասին ծանոթագրությունները այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 385—389։
2 Խոսքը «Իջնում է գիշերն անգութ ու մթին» և «Հայրենիքում իմ արնաներկ» բանաստեղծությունների մասին է, որ տպագրվեցին «Գործ»-ի № 1-ում «Երկու սոնետ» խորագրի տակ։ «Ժամանակին համապատասխան» էին՝ պատերազմ, կոտորած, ավեր։
3 Հետագայում խստապահանջ արվեստագետը թերություններ նկատեց «սոնետի» ձևի տեսակետից և հրաժարվեց սոնետ վերնագրից (ավելի հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 354)։
Տպագրվում է ըստ Թումանյանների մոտ եղած ինքնագրի։
Թվագրվում է ըստ բովանդակության։ Առաջին անգամ լույս է տեսել «Նոր ուղի» ամսագրում (1931, № 4)՝ կրճատումներով։
1 Խոսքը Լևոն Շանթի «Կայսր» պիեսի մասին է (տե՛ս «Հորիզոն», 1916 № 220, 2 հոկտեմբերի)։
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2 —ում հրատարակված տեքստի։
1 Խոսքը զինվորագրության մասին է (տե՛ս նախորդ նամակը)։
Տերյանը «սպիտակ բլեթավոր էր» 1912-ից։ Վերաքննությունը կատարվել է Երևանում 1917-ի հունվարին։ Պահպանված են այդ քննության արդյունք երկու վկայական։ Առաջին վկայականում, տրված բժիշկ Ա. Մելիքյանի կողմից 1917 թվականի հունվարի 15-ին, ասված է. «Տրվում է սույնը Երևան քաղաքում բնակվող Վահան Սուքիասի Տերյանին նրա անձնական խնդրանքով, Երևանի գավառական զինվորական պարհակի ատյանը ներկայացնելու համար, առ այն, որ նա տառապում է աջ թոքի տուբերկուլյոզով, որ խորխը քննելիս նրա մեջ հայտնաբերված են տուբերկուլյոզային բացիլներ, որ այդ հիվանդությունից նա բուժվում էր ինչպես ինձ, այնպես էլ ուրիշ բժիշկների մոտ, որը և հաստատում եմ ստորագրությամբ և անվանական կնիքով։ Սույն վկայականի համար զինանիշի տուրք չի վճարված»։
Երկրորդ վկայականը, տրված Երևանի գավառական զինվորական պարհակի ատյանի կողմից, «ստուգողական բժշկական քննության ներկայանալու մասին» է (1915 թվականի նոյեմբերի 18֊ի օրենքի հիման