Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/44

Այս էջը հաստատված է

Ամենաջերմ բարևներ Նինա Մոիսեևնային և Գոհարիկին ինձնից և Սուսաննայից (это выписка из «того» письма):

Ողջ լերուք բոլորդ։

Ձեր Վահան

31. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1912, 14 հուլիսի

Սիրելի Անտենկա

Ձեր նամակը թռել-հասել է ինձ։ Մոսկվայից մեկնելիս գրել եմ ձեզ և, ինչպես գիտեք, մինչև հիմա ձեզնից նամակ չունեիր: Ես չէի գրում, որովհետև կարծում էի, թե զբաղված եք որևէ մեկով և ինձ հետ գլուխ չունեք, եթե ոչ մի տող չեք գրում, այնուհետև ես ինքս շատ զբաղված էի մի շտապ թարգմանչությամբ, որը մինչև հիմա ձեռքիս է, մեկ էլ տրամադրություն չունեի, դա ամենագլխավորն է։ Իհարկե, եթե դուք գրեիք, գուցե իմ մեջ էլ տրամադրություն հայտնվեր ձեզ գրելու։ Մի խոսքով, չնայած այդ ամենին, մինչև ձեր նամակն ստանալը, դեռ մի շաբաթ առաջ, ես ձեզ նամակ գրեցի, բայց, ըստ իմ հիմար սովորության, չուղարկեցի։ Մնաց սեղանիս գզրոցում։ Այդ ընթացքում մի քանի օրով գնացի Ժելեզնովոդսկ, որտեղից վերադարձա այսօր միայն և ստացա ձեր նամակը։ Իհարկե, դա ինձ շատ ուրախացրեց, ինչպես և միշտ։

Ես հաճախ էի մտաբերում ձեզ և շատ անգամ ձեզ տեսնելու բուռն ցանկություն էի ունենում։ Ի միջի այլոց, ես հույս ունեի ձեզ հանդիպել Կիսլովոդսկում (հիշո՞ւմ եք, դուք ասում էիք, որ գուցե այնտեղ կլինեք)։ Հիմա կտեսնվենք Մոսկվայում։ Ե՞րբ եք մտադիր Մոսկվա գնալու։ Գրեցեք։ Դա ինձ շատ է հետաքրքրում։ Ես կգնամ, հավանաբար, օգոստոսի սկզբներին։

Հարցնում եք գրքիս հաջողության մասին։ Նրա մասին հայտնվեցին մի քանի՝ ընդհանուր առմամբ շատ բարենպաստ գրախոսություններ ու հոդվածներ։ Ի միջի այլոց «Մշակ» լրագրում և Պոլսի թերթերից մեկում շատ մեծ հոդվածներ եղան նյութականի տեսակետից դեռ չգիտեմ ինչպես է։ Համենայն դեպս