վրա)։ Այդ փաստաթղթում ասված «Տեր-Գրիգորյանց, նույն ինքը Տերյան Վահան Սուքիասի, քահանայի որդի, Մոսկվա քաղաքի բնակիչ, ծնված 1885 թվականի հունվարի 28-ին, խոտանված 1912 թվի զինվորական ծառայություն կատարելու զորակոչի ժամանակ» Երևանի գավառական զինվորական պարհակի ատյանի ստուգողական քննության ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչված է միանգամայն ոչ պիտանի, ըստ 1917 թվի հունվարի 16֊ի № 113 60 Ա հոդվածի»:
2 Խոսքը «Պանթեոն» հրատարակչական ընկերությանն է վերաբերում (որը հրատարակել էր Տերյանի «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորը, Ա. Շնիցլերի «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորը)։
3 Դեռ 1912-ին հայտարարվել էր, որ «պատրաստվում է և շուտով» կհրատարակվի Գ. Հաուպտմանի երկերի ժողովածուի 1-ին հատորը Պողոս Մակինցյանի «խմբագրությամբ և կենսագրական ակնարկով»։ Տե՛ս № 38 նամակի 3-րդ ծանոթագրությունը։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության:
1 Խոսքը վերաբերում է «Գործ» ամսագրի խմբագրության որոշմանը Տերյանի գրածներին բարձր նորմայով հոնորար վճարելու մասին։
2 Խոսքը Մառի՝ Մոսկվայում կարդալիք դասախոսության ծրագրի մասին է:
3 Տերյանը Բաքվում դասախոսություն չի կարդացել։ Հավանորեն խոսքն այն դասախոսության մասին է, որ նա կարդաց 1917 թվականի հունվարին Երևանում՝ «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի և լեզվի զարգացման մասին» թեմայով։
4 Նկատի ունի Պողոս Մակինցյանի և էջմիածնականների վեճը։ Մակինցյանը հրավիրվել էր ճեմարանում աշխատանքի, սակայն հետո բազմաթիվ վիճելի հարցեր էին առաջացել նրա և վարչության միջև, որի մասին Տերյանը գրում է նամակում։
5 «Գևորգ բիձա» —Սուրենյան Գևորգ V կաթողիկոս (ընտրված 1911 թվականին)։
6 Conditio sine gua non — լատիներեն է, նշանակում է՝ անհրաժեշտ պայման, պայման, առանց որի չի կարելի։
7 Ընկերոջը հայտնի է եղել, որ Մակինցյանը թարգմանում է Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» հեքիաթ-դրաման (տե՛ս № 38 նամակի 3-րդ ծանոթագրությունը)։
8 Այդ նամակը չի գտնվել։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի:
Տերյանի արխիվում տարիներ շարունակ այս նամակը պահվում է երկու