համարով (№ № 240 և 228)։ Դրա պատճառն այն է, որ մի նամակը դարձված է երկու նամակի առաջին (մինչև «Կիսլովոդսկ գնալը») և երկրորդ (ընդամենը մի պարբերություն) մասերը համարված են առանձին նամակներ և գրված տարբեր ու իրարից հեռու համարների տակ: Տարիների մեր պրպտումների ընթացքում դժվարությամբ կարողացանք պարզել, որ դա նույն նամակն է՝ դրված երկու բացիկի վրա (Տերյանը ունի նաև երեք բացիկի վրա դրված մի նամակ)։ Առաջին նամակը զգացվում է, որ կիսատ է, նույնիսկ ստորագրություն չկա, իսկ երկրորդը սկիզբ չունի։ Երկու բացիկների վրա էլ կա փոստային կնիք՝ Тифлис, 5. XII. 16 —ինքնին հասկանալի է, որ Տերյանը նույն օրը նույն մարդուն երկու նամակ չէր գրի, ընդ որում մեկը առանց սկզբի, մյուսը առանց վերջի։
1 Իվան Իվանովիչ Մանուխին:
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Բացիկ է, վրան գրված «դեկտ. 91», տարեթիվը որոշել ենք ըստ փոստային կնիքի։ Հավանորեն գրված է կայարանում։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության։
1 Նիկողայոս Ադոնց (Գևորգյան) (1871 — 1942)— պատմաբան, հայագետ:
2 Ջավախով—Իվան Ալեքսանդրովիչ Ջավախիշվիլի (1876—1940) — պրոֆեսոր, վրացագետ։
3 Հովսեփ Օրբելի (1887—1961)— պատմաբան, հայագետ։
4 Խոսքը № 166 նամակի մասին է։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Տիգրան Հովհաննիսյանի ֆոնդ)։
Ցոլակ Խանզադյանին հասցեագրված նամակի ծրարի վրա դրված է. Прошу передать г-ну Тиграну Иоаннисяну (խնդրում եմ հանձնել պարոն Տիգրան Հովհաննիսյանին) (1865—1921)— թարգմանիչ, մշակութային գործիչ։
1 Եզեկյան (Եզեկով) Ավետիք (1849—1916)— թարգմանիչ, մանկավարժ, լրագրող։
2 Խոսքը Հայոց դրամատիկական ընկերության մասին է, որի նախագահն էր Տիգրան Հովհաննիսյանը։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 «Մշակ» թերթի խմբագրության։