Ուղարկված է Ախալքալաքից, Թիֆլիսում ստացվէլ Լ է հունիսի 12-ին (ըստ փոստային կնիքի)։
1 Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի Ստեփան Զորյանի թարգմանության ձեռագիրը։
2 Նկատի ունի - № 181 նամակում գրվածը։
3 Խոսքը «Պատերազմ և խաղաղություն» վեպի 1911 թվականի հրատարակության մասին է (թարգմանիչ էդուարդ Ամատունի)։
Տպագրվում է ըստ Մ. Շահխաթունու մոտ եղած ինքնագրի։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 Լուսիկ—աղջկական ազգանունը Տեր-Սահակյան, ամուսնանալուց հետո Զոհրարյան, Տերյանի ծանոթներից։ «Ա՜խ, դեռ հնչում է քնքույշ մուզիկը» բանաստեղծության նախագիծ-սևագրությունից պարզվում է, որ այն նվիրված է Լուսիկին։
Ախ դեռ հնչում է (վերևը՝ «լալիս է») քնքույշ մուզիկը
Եվ պոլոնեզ, և կագրիլ, և վալս
Ինքնագոհ լուրջ է լուսն Լուսիկը (նաև՝ «իսկ նա միշտ լուրջ է...)
Եվ խոժոռ (ջնջված՝ «լուրջ») որպես հիմար մի Սմայլս
Թող Uմայլսությունըդ—ախ տես ինչ խորն է
Ինչ անսահման է վալսը բանալ՝
Տես ինչպես դառն է հեծում վալտորնը
Եվ նրանից դու սովորիր լալ
Ով է տվել քեզ Սմայլսի գիրքը
Ինչու կարդացիր...
Սմայլսություն բառը Տերյանն է կազմել Սմայլսի «Բնավորություն» գիրքը նկատի ունենալով։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
1 «Պատերազմ և խաղաղություն» վեպի Ստեփան Զորյանի թարգմանության ձեռագիրը:
Տպագրվում է ըստ «Սովետական գրականություն» ամսագրի 1973 թվականի № 2-ում հրատարակված տեքստի։
1 Գրո — Գրիգոր Տեր-Հակոբյան (1887—1969)— պրոֆեսոր, հոգեբույժ։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։ Թվագրվում է ըստ փոստային կնիքի՝ ընթերցվում է միայն ստացման վայրի կնիքը՝ Թիֆլիս, 27.9.17։ Նամակն ուղարկված է «Մշակ»-ի խմբագրության հասցեով։