Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/450

Այս էջը սրբագրված է

«Единство»— լեգալ թերթ, որ հրատարակվել է 1914 և ապա 1917 թվականներին։ Թերթը գլխավորում էր Գ. Վ. Պլեխանովը, որ կոչ էր անում համագործակցել լիբերալ բուրժուական կուսակցությունների հետ և պաշտպանում էր ժամանակավոր կառավարությանը: Տերյանը ակնարկում է Ց. Խանզադյանի որոշ հոդվածները։ Հայտնի է, որ նշանավոր այդ գրականագետը Բաքվի «Բանվոր» թերթում (1917, № № 10, 11, 15 (18, 25 հունիսի, 23 հուլիսի) հանդես եկավ մի քանի հոդվածով («Դիմակներ և դեմքեր», «Հողի սոցիալիզացիայի խնդիրը», «Երկու ճանապարհ» և այլն), որոնց մեջ պաշտպանում էր Պլեխանովի տեսակետները։ Նույն թվականին նա Բ. Իշխանյանի և Գ. Պիճիկյանի հետ «Պայ- քար» թերթում (№ 161, 3 նոյեմբերի) հանդես եկավ Պլեխանովի պաշտպանությամբ՝ ընդդեմ Իվ. Պիճիկյանի (վերջինս պատասխանեց թերթի № 172-ում, 17 նոյեմբերի)։ Տերյանը խիստ է Ց. Խանզադյանի դիրքի գնահատության հարցում, սակայն այդ խստության պատճառը մտերմությունն է՝ Տերյանը մտերիմ ընկերոջ մասին ասել է մյուս մտերիմ ընկերոջը գրած նամակում և սրտի ցավով, որ իր «Ցիլ»-ը մոլորվել է։ 1918 թվականի հոկտեմբերին Մանուշակ Վարագյանի դստեր՝ Վարվառա Վարագյանի (որը խնամում էր Տերյանին նրա հիվանդ ժամանակ) անվանակոչության առթիվ Տերյանը նվեր է տվել նրան և գրել, որ Վարվառայի «հոգեկան արժանիքների» մասին վաղուց է իմացել իր «վեհապանծ ընկերոջ»՝ Ցոլակի միջոցով և ապա՝ «ավա՜ղ այնպես ստորացած՝ մինչև պլեխանովշչինա» (ԳԱԹ, Ս. Սուքիասյանի ֆոնդ)։

192

Տպագվում է ըստ Տերյանի եղբոր՝ Ն. Տեր-Գրիգորյանի «Վահան Տերյանի վերջին այցը հայրենի գյուղին» հուշագրության մեջ բերված տեքստի («Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», էջ 402)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

Ն. Տեր-Գրիդորյանը խոսում է իր ստացած նամակներից երկուսի մասին։ «Առաջինը, որ մի ընդարձակ (16 թերթ) հաշվետվություն էր այն բոլոր խնդիրների մասին, որ մենք շոշափում էինք գիշերային անվերջ զրույցների ժամանակ, որը, դժբախտաբար, գաղթի ժամանակ իմ ունեցած բոլոր նամակների և թանկարժեք գրքերի հետ կորավ։

Բարեկամներիցս շատերը մի քանի անգամ պնդել են, որ գոնե հիշողությամբ վերականգնեմ այդ նամակի կարևորագույն մասերը, բայց, պետք է խոստովանել, որ ուշացած եմ կատարում այդ պահանջը։

Նամակի ամենակարևոր մասը նկարագրություն էր Վահանի՝ առաջին հանդիպմանը Լենինի հետ և իր զեկուցումն ու խոսակցությունը Հայկական հարցի շուրջ։ Մի համարյա բառացի կտոր նա կրկնել է մի այլ անձի ուղղած նամակում, փոքրիկ կրճատումներով... Իմ ստացած նամակի մեջ մոտավորապես այսպես էր (հաստատ հիշածս բառերն ընդգծում եմ)» (էջ 401)։ Ապա բերում է տեքստը:

«Այս նամակը,— շարունակում է Ն. Տեր-Գրիգորյանը,— դեռ այն ժամանակ