ես կարդացել եմ երդվյալ հավատարմատար Ի. Գ. Պիճիկյանի մոտ, որը խնդրեց ինձ թույլ տալ մամուլին հանձնել նամակի բովանդակությունը, բայց ես չունենալով Վահանի համաձայնությունը՝ մերժեցի: Այս Պիճիկյանը ս.-դ. մենշևիկ էր, «Кавказ» թերթի աշխատակիցը. Վահանը սրան իր երեսին անվանում էր «Кадетообразный с-д» և սա ինքը համաձայնվում էր իր այդպիսին լինելուն» (էջ 403)։
Ն. Տեր-Գրիգորյանը խոսում է նաև երկրորդ նամակի մասին և պատմում նրա համառոտ բովանդակությունը, «Երկրորդ նամակը Բրեստի մասին էր, ի պատասխան իմ հուսահատ նամակի։ Նրա այդ նամակը կարճ ու սեղմ էր, ըստ երևույթին շտապ գրած և հրաշքով միայն հասել էր ինձ, որովհետև կապը Ռուսաստանի հետ, որքան հիշում եմ, կտրված էր։ Նա ծիծաղելի ու միամիտ էր համարում իմ անհանգստությունը Բրեստի պատճառով և գրում էր, որ ինքն էլ, եթե գավառում ապրած լիներ, թերևս այդպես մոտենար խնդրին, բայց դա սխալ կլիներ և անհեռատեսություն, դա միայն Լենինի հանճարն ու հեռատեսությունը կարող էր առաջուց հաշվի առնել և այդպես տեղին գործադրել...» (էջ 403։ Ընդգծումները բնագրում են—Վ. Պ.)։
1 «Ներսես-Թովմասդ»— Թովմասը Քրիստոսի տասներկու առաքյալներից է, որ թերահավատ է եղել Քրիստոսի «հարության»։ «Թովմաս առաքյալ» նշանակել է թերահավատ։ Այդ իմաստով է Տերյանն ասում «Ներսես Թովմասդ»:
Տպագրվում է ըստ Պ. Մակինցյանի «Լենինը և հայկական հարցը» («Մարտակոչ», 1925, № 42, 20 փետրվարի) հոդվածում բերված տեքստի։
Թվագրվում է ըստ ր սվան դա կութ յան։
1 Ազգությունների գործերի Ժողովրդական կոմիսարիատին կից Հայկական գործերի կոմիսարիատը կազմակերպվեց 1917 թվաակնի վերջին։ Ժողկոմ նշանակվեց Վառլամ Ալեքսանդրի Ավանեսովը, տեղակալ՝ Վահան Տերյանը։
2 Բրեստի հաշտության բանակցություններն սկսվեցին 1917 թվականի դեկտեմբերին, պայմանագիրն ստորագրվեց 1918 թվականի մարտի 3-ին։
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակությանւ
1 Ֆիլիպ — հավանորեն Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Հայկական գործերի կոմիսարիատի աշխատակից։
2 «Մեր աղջիկը» Տերյանի նորածին դուստրն է (տե՛ս № 177 նամակի 9-րդ ծանոթագրությունը)։
3 Խոսքը Բրեստ-Լիտովսկ հասնելու մասին է. Տերյանը Բրեստ-Լիտովսկ էր մեկնել մասնակցելու հաշտության բանակցություններին «որպես խորհրդական»։ 1918 թվաակնի հունվարի 11-ին Վ. Ի. Լենինի ստորագրությամբ